Օրենսդրության կարգավորման կենտրոնն առաջարկվում է այլևս դրոշմապիտակավորել էլեկտրոնային կրիչները
ОбществоՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի երկու նախագծեր ստացել են դրական եզրակացություն: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանն քննարկման է ներկայացրել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օ րենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Նա դա հիմնավորում է նրանով, որ օրենքի կիրառման մեխանիզմները չեն գործում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց օրենքի նախագիծն ուղարկել մեծ օրակարգ, որտեղ էլ հիմնական զեկուցողը կներկայանա նոր լուծումներով: Նա նշեց, որ օրենքն ի սկզբանե նախատեսված էր երգարվեստի գործիչների իրավունքների պաշտպանության համար, հետևաբար, պետք է լսել նաև նրանց տեսակետները: Օրենքի նախագիծն ստացավ դրական եզրակացություն և կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:
Քննարկվեց նաև կառավարության հեղինակած «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիր, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի (հանքախյուսերի) վերամշակում: Ըստ նախագծի՝ պոչամբարներում կուտակված է մոտ 300 մլն տոննա հանքախյուս, ինչը տարեկան ավելանում է 18-20 մլն տոննայով, և դա Հայաստանի համար բնապահպանական մեծ խնդիր է: Ծրագիրն իրականացնելու է »Ալյոտիգե ՍՊԸ»-ն՝ տարեկան վերամշակելով 12.5 մլն տոննա հանքախյուս: Նախատեսվում է կառուցել նաեւ կոմպոզիտային նյութերի գործարան` տարեկան առնվազն 10 հազար տոննա արտադրողականությամբ: Որպես հումք օգտագործվելու է պոչամբարի խյուսը:
Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: