Հետխորհրդային տարածքում կին քաղաքական գործիչները չգիտես ինչու հաջողության չեն հասնում
БлогԿարեն Թովմասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հետխորհրդային տարածքում կին քաղաքական գործիչները չգիտես ինչու հաջողության չեն հասնում:
2003-2004թթ Նինո Բուրջանաձեն ու Յուլիա Տիմոշենկոն հնարավորություն ունեին փոխել այդ վիճակը, բայց Բուրջանաձեն 2008-ին սխալ հաշվարկված քայլերի պատճառով միանգամից արժեզրկվեց Վրաստանում և այլևս որևէ քաղաքական հետաքրքրություն իրենից չէր ներկայացնում:
Տիմոշենկոն ավելի երկար դիմացավ, ու անգամ նախագահական ընտրություններում ավելի շատ ձայն հավաքեց, քան նարնջագույնների ճամբարի մեկ այլ ներկայացուցիչ, Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Յուշչենկոն և հայտնվեց երկրորդ փուլում, հետագայում նրա բանտարկության շրջանում նրա վարկանիշը ոչ միայն անկում չապրեց այլև սահուն կերպով բարձրանում էր, դա հատկապես զգացի 2013թ Օդեսայում գտնվելու ժամանակ: Օդեսաում, որը համարավում էր ռուսական ամենամեծ էլեկտորատով ուկրաինական ռեգիոններից մեկը բավական շատ էին Տիմոշենկոյի ազատությունը պահանջող պաստառները, օդեսցի ընկերներս էլ որոշակի սիմպատիա էին արտահայտում նրա նկատմամբ, և մեծ էր սպասումը, որ ազատության մեջ հայտնվելուց հետո ուկրաինացիները նրան կնդունեին որպես ազգային հերոսի, այդ սպասումը ավելի զգացվեց 2013-ի եվրոմայդանի առաջին օրերի ընթացքում, սակայն հետագայում Տիմոշենկոյի կուսակից Յացենյուկի ու Կլիչկոյի վարկանիշն այնքան աճեց, որ Տիմոշենկոն հայտնվեց երկրորդ պլանում ու այսօր Ուկրաինայում լուրջ քաղաքական գործոն չի համարվում:
Ինչ վերաբերվում ա Հայաստանին, այսօրվա դրությամբ քաղաքական դաշտում չեմ տեսնում մի կնոջ, որը կարող է լուրջ հավակնություններ ցուցաբերել կարծում եմ հզոր կանայք դրական դեր կարող էին կատարել հայոց քաղաքական դաշտի կայացման գործում