Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Միշտ պատրաստ ենք ոգեշնչել ու աջակցել երևանաբնակ զինծառայողներին՝ իրենց ծառայությունը պատվով անցնելու հարցում». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն են ստացել այցելել տեսակցելու իրենց զավակներին: Այս տարվա առաջին այցի շրջանակում Տավուշի, Սյունիքի մարզերի և ՀՀ հարավարևելյան սահմանամերձ տարածքների զորամասեր կուղևորվեն ավելի քան 1000 ժամկետային զինծառայողների ծնողներ: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քաղաքապետն ու նախարարն անձամբ շրջել ու զրուցել են ծնողների հետ: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել երևանաբնակ զինծառայողների ու նրանց ծնողների կողքին:

«Արդեն երրորդ տարին է, որ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար կազմակերպում ենք այս այցելությունները: Ուզում եմ հատուկ նշել, որ այս հարցում մեր մոտեցումը հստակ է՝ իրենց զավակներին այցելելու ցանկություն հայտնող բոլոր ծնողների համար ապահովելու ենք այդ հնարավորությունը: Ի դեպ, երբ առաջին անգամ կազմակերպեցինք ծնողների այցը սահմանամերձ զորամասեր, ոմանք փորձեցին մեր այս նախաձեռնության տակ ուղղակի նախընտրական քարոզչություն տեսնել, ընդ որում, աջ ու ձախ հայտարարում էին, թե դա շարունակություն չի ունենալու: Ես չգիտեմ, թե այսօր այդ մարդիկ ինչ երեսով են նայում բոլոր այն ծնողների աչքերին, որոնց փորձում էին համոզել, որ հենց այդպես էլ կլինի, բայց ես համոզված եմ, որ նույն այդ ծնողներն այսօր հաստատ գիտեն, թե ում խոսքն ինչ արժեք ունի: Ու նաև ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած մեր այս ծրագիրն իսկապես հաջողվել է և մեկ անգամ էլ վստահեցնում եմ, որ լինելու է շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջնակում 2013թ-ից սկսած արդեն շուրջ 4000 ծնողի ընձեռվել է այս հնարավորությունը: Ավելին, տարեկան արդեն առնվազն երկու անգամ են այսպիսի այցելություններ կազմակերպվում:

«Մեր նպատակը ծնողներին տեղում իրենց զավակների ծառայության պայմաններին ծանոթանալու հնարավորություն տալն ու, ինչու չէ, նաև մեր զինվորներին էլ վստահություն հաղորդելն էր, որ հարազատ քաղաքն իրենց հետ է, իրենց ծնողների կողքին: Ու մենք գործով ապացուցեցինք մեր նպատակի արդարացիությունն ու անհրաժեշտությունը: Այսօր ոչ միայն ծնողներն ու մեր զինվորները, նաև ոլորտի պատասխանատուներն են փաստում, որ մեր այս ծրագիրն իր կարևոր դերակատարումն է ունեցել բանակ-հասարակություն կապի ամրապնդման հարցում: Ավելին, սկիզբ է դրվել ևս մեկ գեղեցիկ ավանդույթի. Պաշտպանության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ոչ միայն ծնողներին ենք ուղեկցում զորամասեր, այլև ծառայության մեջ աչքի ընկած մեր զինվորներն են լրացուցիչ արձակուրդ ստանում և գալիս տուն: Եվ այս ծրագիրը նույնպես լինելու է շարունակական: Նաև ուզում եմ նշել, որ հերթական այս այցելության շրջանակում մենք հաճելի անակնկալներ ենք պատրաստել մեր զինվորների համար, որի մասին ուղղակի հիմա չեմ բարձրաձայնի: Այդ մասին նրանք տեղում կիմանան: Միայն ասեմ, որ այդ անակնկալները ևս կլինեն շարունակական»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ իր հերթին կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու իր գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի հետ հաստատված արդյունավետ համագործակցության արդյունքներից, նկատել է, որ սա ևս մեկ կարևոր քայլ է բանակ-հասարակություն կապն առավել ամրապնդելու ուղղությամբ:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ գործընկերոջը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, այս նախաձեռնության համար, որն անչափ կարևոր է: Այն իսկապես կարևոր խորհուրդ ունի և ապահովում է բանակ- հասարակություն կապը: Բանակն, իսկապես, հասարակության, ծնողների կողմից աջակցության կարիք ունի, քանի որ իրենց զավակների հետ կապը բարձրացնում է մեր զինվորների ոգին և ծնողներն էլ հնարավորություն են ունենում հենց տեղում ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին: Ինչու չէ, եթե կան բացթողումներ, նաև ծնողների շուրթերից լսել և հրամանատարների կողմից հետևողական աշխատանքներ կատարել այդ թերությունները վերացնելու ուղղությամբ, որն անչափ կարևոր է»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Կարևորելով սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունը, ժամկետային զինծառայողների ծնողները շնորհակալություն են հայտնել Տարոն Մարգարյանին և Սեյրան Օհանյանին` ցուցաբերվող վերաբերմունքի ու հատուկ ուշադրության համար՝ ընդգծելով, որ ծրագիրն իսկապես անհրաժեշտ է ու սպասված:

Այս անգամ ևս ճանապարհի երկայնքով ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսներին կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների կազմում կլինեն բժիշկներ:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить