«Հայկական վերածնունդ»-ը միավորում է 50-ից ավելի ՀԿ-ների և մեկ տասնյակ կուսակցությունների
ОбществоԱվելի քան 50 հասարակական կազմակերպություններ և մեկ տասնյակ քաղաքական կուսակցություններ միավորվել են «Հայաստանի վերածնունդ» կառույցում: Հունիսի 6-ին տեղի ունեցավ «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման առաջին ժողովը, որին մասնակցում էր նաև «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:
Լրագրողների հետ զրույցում Արթուր Բաղդասարյանն ուրախությամբ ընդգծեց, որ 50-ից ավելի հասարակական կազմակերպություններ և 10 քաղաքական կուսակցություններ միավորվել են «Հայաստանի վերածնունդ» գաղափարի շուրջ: «Մեր նպատակն է ձևավորել մի հզոր շարժում, որը պետք է պայքարի մեր երկրում իսկապես հայկական վերածնունդ ապահովելու համար: Այսօր ժողովրդին անհրաժեշտ է համախմբում»,- նշեց Բաղդասարյանը:
ՕԵԿ առաջնորդը վստահեցրեց, որ նախաձեռնությունն ուղղված չէ որևէ կուսակցության կամ անհատի դեմ: «Մենք խնդիր չենք հետապնդում սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը: Մեր համագործակցության դաշտը բաց է յուրաքանչյուրի համար: Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդն իսկապես նոր սկզբի կարիք ունի»,- նշեց նա:
Անդրադառնալով նոր միավորման անվան ընտրությանը՝ Բաղդասարյանը հավելեց, որ իրենք հայկական վերածննդի մասին խոսել են երկար տարիներ և անունը պատահական չի ընտրվել: «Վերջերս եմ իմացել, որ Սփյուռքում էլ կա մի շարժում, որն ունի «Հայկական վերածնունդ» անվանումը: Մենք ողջունում ենք այդ շարժման գոյությունը, և հույս ենք հայտնում, որ ողջ հայությունը կմիավորվի հայկական վերածննդի գաղափարը կյանքի կոչելու համար: Եվ մենք կոչ ենք անում բոլորին առողջ համագործակցության: Ես դիմում եմ բոլոր կազմակերպություններին, քաղաքական կուսակցություններիÕ ¶, որոնք իսկապես մտահոգ են Հայաստանի ապագայով և ցանկանում են պոռթկում կատարել դեպի ապագա, համախմբվեն մեր գաղափարի շուրջ»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Համաժողովի շրջանակներում միավորման ձևավորման փաստաթղթի տակ ստորագրած կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները ընդունել են համատեղ հայտարարություն, որում վստահություն են հայտնել, որ համատեղ ուժերով հնարավոր է նախաձեռնողական և նորարարական մոտեցումներով արագ և արդյունավետ լուծել երկրում առկա կուտակված խնդիրները, միասնական ծրագրի մշակման և իրականացման միջոցով իրականացնել համարձակ և իրատեսական բարեփոխումներ՝ նպատակ հետապնդելով կատարելագործել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման մեխա նիզմները, էականորեն բարելավել քաղաքացիների կյանքի որակը: