«Ժոդովուրդ». Բնապահպանության նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել աշխատանքից
Այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսևորումներով: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում:
Թերթին հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաև իր ցանկալի և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ, նրանց պարզապես ձևակերպել է որպես փորձագետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: