Ճապոնիան Ուկրաինային 1,5 միլիարդ վարկի խոստում է տվել
ЭкономикаՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ուկրաինային տրամադրել 1,5 միլիարդ դոլարի վարկ՝ երկրում ֆինանսական կայունություն հաստատելու համար: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, ի պատասխան՝ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Ճապոնիայից այս ծանր պահին նման աջակցությ ան ցուցաբերման համար:
«Ես շնորհակալ եմ Ճապոնիայից՝ 1,5 միլիադր դոլարի վարկի տրամադրման համար, ինչը թույլ կտա, որպեսզի մենք ապահովենք ֆինանսական կայունություն Ուկրաինայում»,- հայտարարել է Պորոշենկոն: