«Օպել Աստրա Ջի»-ն գլորվել է ձորը․ կան վիրավորներ
ОбществоՀունիսի 6-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհից Հաղարծին վանք տանող ճանապարհի 1.5-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: