Ստամբուլում բանակի գնդապետի դեմ մահափորձ է իրականացվել
ОбществоՍտամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող ժանդարմերիայի շենքի մոտ հարձակում է իրականացվել թոշակառու գնդապետ Չեթին Օղուզի և նրա կնոջ՝ Ասուլան Օղուզի վրա:
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, զինյալ հարձակումն իրականացվել է մոտոցիկլով անցնող տղամարդու կողմից:
Հարձակման հետևանքով վիրավորված Օղուզն ու կինը տեղափոխվել են հիվանդանոց: Որովայնի շրջանում վիրավորում ստացած նախկին զինվորականի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանությունը որոնում է դեպքի վայրից մոտոցիկլով հեռացած երկու տղամարդու: