Երևանում ջրամբարից դուրս են բերել 12-ամյա երեխայի դի (լուսանկարներ)
ОбществоՏարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում երեխան ընկել է ջրամբարը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Ժամը 15.05-ին հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Ա.-ի (ծնվ.2003թ.) դին: