Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երթևեկելի է ժամը 07.00-19.00-ն
ОбществоՍողանքի վտանգի պատճառով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 8-ի դրությամբ երթևեկելի է ըստ սահմանափակ, հատուկ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 7.00-ից մինչև երեկոյան 19.00-ն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, օրվա մնացած ժամերին ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: