Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
ОбществоԵրևանիքաղաքապետարանումտեղիունեցածխորհրդակցությանժամանակ, որըվարելէքաղաքապետՏարոնՄարգարյանը, ամփոփվելենմայրաքաղաքիվարչականշրջանների2015թ.-ի մայիս ամսվա գնահատմանուվերլուծությանարդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակայինընդհանուրսանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը Դավթաշեն վարչական շրջանը: Մայիս ամսվա ամփոփիչ գնահատմանևվերլուծությանարդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ և Կենտրոն վարչական շրջանները:
Առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների ուղղությամբ տարվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել տարեկան ծրագրերի կյանքի կոչումը՝ ապահովելով ամենօրյա համակարգված աշխատանք:
«Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով` մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականցվող աշխատանքների արդյունքները: Համատեղ արդյունավետ աշխատանքի շնորհիվ առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը: