Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում գլխավոր դատախազության 2014թ. գործունեության քննարկումն արդյունավետ համարեց

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն արդյունավետ է համարում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկումն ՀՀ Ազգային Ժողովում: Հաղորդման քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ քննարկումը կարելի է արդյունավետ համարել այն առումով, որ Ազգային ժողովում առաջին անգամ նման ձևաչափով քննարկում ծավալվեց դատախազության գործունեության վերաբերյալ:«Համաձայն եմ տեսակետի հետ, որ այս քննարկումից հետևո ւթյուններ անելու կարիք ունեմ ինչպես ես, այնպես էլ պատգամավորները՝ նման քննարկումներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Սա կարևոր է այն առումով, որ դատախազության գործունեության վերաբերյալ Ազգային ժողովին հաղորդում ներկայացնելը ոչ միայն քաղաքական գործընթացի ապահովման միջոց է, այլ նաև հասարակությանը դատախազության գործունեության վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն փոխանցելու եղանակ: Այս տեսանկյունից ես վստահ եմ, որ, այո, բոլորս էլ հետևություններ անելու կարիք ունենք»,-  նշեց Կոստանյանը:

Անդրադառնալով մի շարք պատգամավորների ելույթներին, թե քննարկումներն Ազգային ժողովում չեն կարող ընթանալ միայն մասնագիտակակն հարթության մեջ՝ Կոստանյանը հայտարարեց, որ ինքը երբեք դա չի վիճարկել: «Ես հասկանում եմ, որ դուք քաղաքական մարմնի ներկայացուցիչներ եք և չեք կարող զերծ մնալ քաղաքական գնահատականներից, սակայն ես ասել եմ, որ չեմ կարող հանդես գալ քաղաքական գնահատականներով: Ես իրավունք չունեմ քննարկվող հարցերին անդրադառնալ քաղաքական տեսակետից»,- ասաց նա՝ ընդգծելով որ հաղորդման քննարկման ընթացքում իր միակ նպատակն էր հասարակությանը ներկայացնել դատախազության  ընդհանուր գործունեությունը, ինչը հնարավոր չէր լինի ներկայացնել միայն հստակ գործերի քննության առումով:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավոներին, ովքեր կառուցողական եղանակով բարձրաձայնել են դատախազության համակարգում առկա թերությունները և բացթողումները՝ վստահեցնելով, որ ինքն ի գիտություն է ընդունում կառուցողական քննադատությունը: «Բայց, միևնույն ժամանակ, ես հարկ եմ համարում անդրադառնալ մի խումբ պատգամավորների ելույթներին և կանդրադառնամ դրանց ոչ թե բովանդակության, այլ ձևի տեսանկյունից, որովհետև այդ ելույթների մեջ ես բովանդակություն չտեսա: Այդ ելույթները բացարձակ ձևական բնույթ էին կրում, և ես շատ լավ հասկանում եմ, որ կարող է գայթակղիչ լինել Ազգային ժողովի ամբիոնից գլխավոր դատախազին անել հարցադրում, որը կարող է լայն քննարկման թեմա կամ թերթերի ու էլեկտրոնային լրատվամիջոցների համար վերնագիր դառնալ: Ես երբեք չեմ ցանկանա, որ իմ վարքագիծը դրվի վերնագրի հիմքում, և ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում»,- ընդգծեց Կոստանյանը:

Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով իր ելույթում խիստ քննադատության էր ենթարկել գլխավոր դատախազի գործունեությունը՝ Կոստանյանն ասաց. «Համենայնդպես, պարոն Փաշինյան, ես չեմ կարծում, որ ես երբևէ Ձեզ հետ որևէ հարցում մասնագիտական քննարկում կունենամ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ես մի քանի անգամ փորձել եմ Ձեզ հետ մասնագիտական հարթությունում քննարկումեր ծավալել, բայց դա չստացվեց: Եվ այն հանգամանքը, որ Դուք կարող եք իրավագիտությունը համարել բառակույտ, ինձ բերում է այն համոզման, որ Դուք նույն ձև կարող եք աստղագիտությունը համարել աստղերի կույտ կամ մաթեմատիկան՝ թվերի կույտ: Հետևաբար, այդ պայմաններում ես չեմ կարծում, որ Ձեզ հետ երբևէ որևէ կառուցողական քննարկում հնարավոր է»,- շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը:

Կոստանյանն ընդգծեց, որ շատ լավ հասկանում է, որ Ազգային ժողովի ամբիոնը ոմանց համար կարող է ծառայել որպես անձնական ինքնադրսևորման միջոց՝ հավելելով, որ դա իր համար անընդունելի է: նրա խոսքով՝ Ազգային ժողովի ամբիոնից անձնական ինքնադրսևորման համար վիրավորանքներ հնչեցնելը չի կարող ընդունելի լինել: «Ես այն կարծիքին եմ, որ այս ամբիոնը պետք է ծառայի հասարակությանը բարոյական արժեքներ փոխանցելու,  ճիշտ կողմնորոշման վրա դնելու եղանակ, այլ ոչ թե ոմանց ինքնադրսևորման հարթակ»,- նշեց նա:

Եզրափակելով ելույթը՝ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ դատախազության գործունեության արդյունավետությանն ուղղված աշխատանքներ իրականացվում են: Նա պատգամավորներին  կոչ արեց համատեղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դատախազության նկատմամբ վստահությունն ավելանա: Նա վստահեցրեց, որ անելու է ամեն ինչ՝ երկրում օրինականություն ապահովելու համար: «Ես չգիտեմ՝ ում որքանով սա դուր կգա կամ չի գա, ասել եմ ու կասեմ՝ ես ծառայել ու շարունակում եմ ծառայել իմ հայրենիքին»,- եզրափակեց Կոստանյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաղորդման քննարկումն ավարտված է, ինչն Ազգային ժողովն ընդունում է ի գիտություն:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить