Հակառակորդը կրակել է Բաղանիս գյուղի ուղղությամբ
ОбществоՀակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Հունիսի 9-ին, կեսգիշերի սահմաններում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ: Գյուղապետ Նարեկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բարեբախտաբար վիրավորներ չկան, վնասվել է իրենց համագյուղացիներից մեկի լուսամուտի ապակին եւ փեղկը:
Ընտանիքի անդամների մեծ մասն այդ ժամին քնած են եղել, միայն որդին է արթուն եղել, բայց, բարեբախտաբար, մյուս սենյակում: