Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մայր Աթոռում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հնգօրյա նիստը

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ հունիսի 8-ին մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով: Ինչպես  տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից , նիստը բացվել է միասնական աղոթքով: Ընթեցվել է Ս. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանից մեկ հատված, ապա նիստի մասնակիցները լռության րոպեով հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Բացման խոսքով հանդես են եկել ԵՀԽ կենտրոնական կոմիտեի մոդերատորներ դոկտոր Ագնես Աբումը և Սասիմայի միտրոպոլիտ պրոֆեսոր Գեննադիոսը:

Այնուհետև ժողովականներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գոհունակությամբ ողջունելով ԵՀԽ գործադիր կոմիտեի հանդիպման շրջանակներում Քրիստոնեական եկեղեցիների շուրջ քառասուն ներկայացուցիչների ներկայությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նորին Սրբությունը նշել է. «Մեր ժողովրդի և մեր երկրի կյանքում 2015 թվականը նվիրական է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդով: Այս առիթով Հայաստան այցելեցին կրոնական, պետական ու միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, այդ թվում և՝ հոգևոր ա ռաջնորդներ: Մենք խոր մխիթարություն ապրեցինք, երբ Մեր հոգևոր եղբայրները, բարեսեր անհատներ իրենց զորակցությունը բերեցին մեր ժողովրդին՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների հիշատակին և արտահայտելով իրենց նվիրվածությունը առանց բռնությունների աշխարհ կերտելու տերունապատվեր առաքելությանը:

Հայոց ցեղասպանության հիշատակի հանդեպ նման վերաբերմունքը Մենք ընդունում ենք նաև որպես ջանք և վճռականություն՝ պայքարելու մարդկության դեմ գործված ու գործվող ոճիրների, որոնցից շատեր մեր օրերում շարունակում են ուղեկցվել կրոնի և Աստծո անվան շահարկմամբ՝ որպես կրոնական ֆունդամենտալիզմի դրսևորումներ:

Այս պահին, երբ մենք այստեղ համախմբվել ենք` խթանելու էկումենիկ հարաբերությունները, քննարկելու Եկեղեցիների միասնական պատասխաններն աճող անհավասարության, աղքատության, պատերազմների վտանգի, կլիմայի փոփոխության և դրանց հետևանքների մասին, շատ քրիստոնյաներ, հատկապես, Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և աշխարհի այլ մասերում, կյանքով են վճարում իրենց հավատքի համար: Հիշյալ հարցերը կենտրոնական տեղ ունեն մեր առաքելության մեջ: Տասնամյակներ առաջ ստեղծված Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վաղուց ի վեր շահեկան դերակատարում է ստանձնել՝ նպաստելու աշխարհում մշտամնա խաղաղության ու արդարության հաստատման, ոճրագործություների կանխարգելման, ժողովրդավար ու իրավահավասար հասարակության կերտման գործին: Կառույց, որն իր ստեղծման առաջին իսկ օրերից  ստանձնել է չափազանց պատասխանատու ու վեհ առաքելություն, որի հիմքում ընկած են քրիստոնեական սերն ու համամարդկային արժեքները»:

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և նրա Գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Թվայթին՝ հայ ժողովրդին ու Հայոց եկեղեցուն մշտապես ցուցաբերվող բազմակողմանի աջակցության համար, որ դրսևորվել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործադրված ջանքերում: «Գոհունակությամբ պիտի նշենք, որ 100-ամյակի միջոցառումներին մեր աղոթքներին միացան բազմաթիվ հոգևոր առաջնորդներ ու էկումենիկ կառույցների ղեկավարներ: Ի թիվս բազմաթիվ օտարերկրյա հյուրերի՝ ներկա էին Եկեղեցիների համաշխա րհային խորհրդի, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի, Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհրդի, Ամերիկայի եկեղեցիների ազգային խորհրդի գլխավոր քարտուղարները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կարևոր նշանակություն ունի նաև առաջիկայում Ժնևում կայանալիք էկումենիկ գիտաժողովը՝ ԵՀԽ բարձր հովանու ներքո», - ասել է Գարեգին Բ կաթողիկոսը:

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն առանձնացրել է քրիստոնյաների կյանքում հաճախ տեղ գտնող տարաձայնությունները, կարևորել մարդկությանը հուզող հիմնախնդիրների վերաբերյալ քրիստոնեական աշխարհի միասնական դիրքորոշումը և դրանում էկումենիկ համագործակցության անհրաժեշտությունը: «Սիրելիներ, Դուք Հայաստան եք ժամանել աշխարհի տարբեր երկրներից և ներկայացնում եք Քրիստոսի եկեղեցու տարբեր ճյուղերը: Ձեզ բարի գալուստ ենք մաղթում մի երկրում, որն ունի հազարամյակների պատմություն, հինավուրց կրոն ու հարուստ մշակույթ: Այստեղ ապրում է հյուրընկալ մի ժողովուրդ, ով մեծապես կարևորում է համերաշխությունն ու համագործակցությունը կրոնների ու քաղաքակրթությունների միջև: Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Թող բոլորը մեկ լինեն, … որ աշխարհը հավատա» (Հովհ. ԺԷ 21): Քրիստոս է եկեղեցու գլուխը, իսկ մենք, լինելով Նրա հիմնադրած եկեղեցու մարմնի անդամները, ամենայն պարտավորվածությամբ ու սրբությամբ պիտի պատասխանատու լինենք ոչ միայն ինքներս մեր առջև, այլև մեր եղբայրների, որպեսզի կատարած լինենք մեր Տիրոջ պատգամը՝ սիրել միմյանց այնպես, ինչպես Նա մեզ սիրեց:

Ցավոք, քրիստոնյաների կյանքում երբեմն տեղ գտնող տարաձայնությունները, անհաշտ մրցակցության դրսևորումները ստվերում ու խոչընդոտում են այն տեսլականը, որի համար Եկեղեցին աղոթում է և որին ձգտում է էկումենիկ համագործակցության և երկխոսության միջոցով: Այս նպատակով է, որ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հույսով ու լավատեսությամբ է հետևում եկեղեցիների միջև հարաբերությունների զարգացմանը՝ ավելի զարկ տալու համար համատեղ կրթական և սոցիալական ծրագրերին, հիմնախնդիրների վերաբերյալ մեր միասնական դիրքորոշման արտահայտմանը: Կամոքն Աստուծո էկումենիկ երկխոսության ու գործակցության փորձառությունը նոր հեռանկար է ստեղծել ամենքիս համար, երբ Քրիստոսի եկեղեցու տարբեր անդամներ կարողանում են ըմբռնումով մոտենալ միմյանց տարբերություններին և կենտրոնանալ ընդհանրությունների վրա», - նշել է Նորին Սրբությունը:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վերստին ողջունելով ԵՀԽ Գործադիր կոմիտեի ժողովի գումարումը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում՝ մաղթել է, որ Բարին Աստված արդյունավոր աշխատանք պարգևի գործադիր վարչության ժողովին՝ ի նպաստ եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների զորացման և աշխարհը հուզող համապարփակ խնդիրների հաղթահարման:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить