Օհայոյում շուրջ 400 խոճկոր Է սատկել բեռնատարի վթարի հետեւանքով
ОбществоԱՄՆ-ի Օհայոյի նահանգում շրջվել Է շուրջ 2,2 հազար խոճկորների փոխադրող բեռնատարը: Ինչպես հաղորդում Է WHIO-ը, վթարի հետեւանքով, որը տեղի Է ունեցել հունիսի 8-ի երեկոյան, շուրջ 400 կենդանիներ սատկել են: Բացի դրանից, խոճկորներների մի մասը փախել Է անտառ:
Ավտոմոբիլը Հարավային Կարոլինայի նահանգից մեկնում Էր Ինդիանա: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի Է ունեցել Քսենիա քաղաքից ոչ հեռու: Ոստիկանության տվյալներով՝ վարորդը գլուխ չի հանել կառավարումից եւ դուրս Է եկել ճանապարհից: Վթարի հետեւանքով տուժել Է ուղեւորի տեղում նստած նրա հարսնացուն: Տղամարդն ինքն զգալի վնասվածքներ չի ստացել:
Բնակավայրի հրշեջ պահպանության պետ Դին Ֆոքսը պատմել Է, որ երբ իր բրիգադը ժամանել Է վթարի վայր, հայտնաբերել Է, որ շուրջ 300 – 400 խոճկորներ փակված են մնացել ավտոմեքենայի թափքում:
Ազատության մեջ հայտնված կենդանիներին հրշեջները եւ ոստիկանները՝ կամավորների հետ սկսել են ջրել, որպեսզի դրանք հանգստանան: Ըստ որում Ֆոքսը նշել Է, որ դրանցից ոմանց, հավանաբար, միեւնույն Է՝ ստիպված կմորթեն վերապրած սթրեսի պատճառով:
Ողջ մնացած կենդանիներին տեղացի ֆերմերները բեռնել են իրենց թրեյլերները, որպեսզի դրանք չփախչեն: Թե ինչ ճակատագիր Է սպասում այս խոճկորներին, հայտնի չԷ: