Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը
Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:
Նիստի ժամանակ մեկնարկել է ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու մարտական պատրաստության գործընթացները անվտանգության աջակցության միջազգային առաքելություններին լավագույնս նպատակաուղղելուն:
Նիստի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը դիտարկում է մեկնարկած նախաձեռնությունը որպես վստահության ամրապնդման յուրօրինակ միջոց, որը նաև կնպաստի Հարավային Կովկասի և մերձակա տարածաշրջաններում առկա լարվածության մեղմմանը: