Իրան-Հայաստան երկաթգիծը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը
БлогՆարե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ-իրանական հարաբերությունները ՀՀ-ի անկախությունից հետո դինամիկ կերպով զարգացել են թ'ետնտեսական, թե' քաղաքական ոլորտներում:
Հարկ է նշել, որ Հայաստանը Իրանի համար Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենավստահելիգործընկերն է, և երկկողմ հարաբերությունները թե' Երևանում, թե' Թեհրանում գնահատվում են որպեսռազմավարական: Իրան-Ադրբեջան անընդհատ լարվող հարաբերությունների ֆոնին ավելի նկատելի էդառնում Հայաստան-Իրան հարաբերություններում առկա փոխադարձ վստահությունը, որի հիմքի վրա երկուերկրների միջև իրականացվում են մի շարք նախագծեր, ինչպիսին է, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցումը, իսկՀայաստան-Իրան «Երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդակցման գծի» շինարարությունը դեռևսիրականացման փուլում է:
Այս համատեքստում, երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում նաև Իրան-Հայաստան երկաթգծիշինարարությունը, որը կարող է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծել նոր իրավիճակ:
Անդրադառնալով, նախօրեին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինիարած այն հայտարարությանը, ըստ որի Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումն անհեռանկարային է ևհավասարազոր է պատի վրա դեպի ոչ մի տեղ անցք բացելուն` պետք է փաստել, որ նույն Յակունինն, ուղիղմեկ տարի առաջ, Երևանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը բավականին արդիական հարց է:
Վերը նշվածին հավելելով կարելի է նկատել, որ Իրան-Հայաստան երկաթգիծը, միանգամայն, ի զորու էփոխելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը: Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանշնորհիվ Հայաստանը ելք կունենա Իրանի տարածքով դեպի Պարսից ծոց, ինչպես նաև Կասպից ծով, ինչը շատկարևոր հանգամանք է ՀՀ տրանսպորտային ոլորտի դիվերսիֆիկացիայի առումով:
Այս դեպքում, Իրանի համար Հայաստանը կդառնա այն հյուսիսային պատուհանը, որի շնորհիվ իրանականապրանքները ելք կունենան դեպի սևծովյան նավահանգիստներ:
Երկաթգծի կառուցման դեպքում, այն հնարավորություն կունենա տարածվել ոչ միայն դեպի Արևելք և Հարավ,այլև Հյուսիս և Արևմուտք ուղղություններով: Նախագիծը Հայաստանի համար կարող է ունենալ նաևռազմավարական նշանակություն, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետերկաթուղային հաղորդակցություն ունի միայն Վրաստանի տարածքով:
Թվարկված փաստերը հաշվի առնելով և դրանք համադրելով Յակունինի` անընդհատ փոփոխվող ևչհիմնավորված հայտարարություններին` ընդգծենք, որ ունենք բոլոր իրավունքները «Ռուսականերկաթուղիներ» ընկերության նախագահի հայտարարություններին լուրջ չվերաբերելուն: