Կիեւի մերձակա նավթաբազայում մոլեգնող հրդեհը մարելու համար կիրառվում են հրշեջ տանկեր
ОбществоԿիեւի մերձակա նավթաբազայում մոլեգնող հրդեհը մարելուն մասնակցող հրշեջ անձնակազմերը կուժեղացվեն հատուկ հրշեջ տանկերով: Այս մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
«Առավոտյան նիստում մենք որոշում ընդունեցինք այստեղ գործի դնել հրշեջ տանկեր: Ուստի այժմ դրանք այստեղ կբերվեն, որպեսզի հետ քաշեն այն տեխնիկան, որը երեկ առավոտյան այրվել Է ցիստեռնի պայթելու հետեւանքով, ինչը հեշտացնի մոտենալն ու աշխատանքը»,- հայտարարել Է նախարարը:
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Նիկոլայ Չեչյոտկինը խոսքով, այժմ հրդեհի վերացման համար գործի են դրված 300 մարդ, 45 միավոր տեխնիկա եւ մեկ հատուկ գնացք:
«Բազայի տարածքում շարունակվում Է վեց ցիստեռնների այրումը, երեկ 12-ն Էին,- ճշտել Է նա:- Զորամասի եւ օդանավակայանի ուղղությամբ հրդեհի տարածման սպառնալիք չկա»:
Վասիլկովի շրջանի նավթաբազայում հրդեհը բռնկել Է հունիսի 8-ի երեկոյան: Սկսել Է այրվել 800 խորանարդ մետր ծավալով վառելիքի պահեստարանը: Վերջին տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհվել Է հինգ մարդ:
Տուժածների մեջ են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության վեց եւ բազայի վեց աշխատակիցներ:
Հրշեջ տանկերն խորհրդային Տ-64 տանկի հատուկ վերափոխակներն են: Մեքենան թույլ Է տալիս մարել այն բարդ բռնկումները, որտեղ պայթյունի սպառնալիք գոյություն ունի: Տանկի ցիստեռնը տեղավորում Է 25 տոննա ջուր, իսկ ջրանետիչը տալիս Է մինչեւ 100 մետր հեռավորությամբ շիթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: