Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հուլիսի 1-ից կավելանա զինվորական կենսաթոշակի հիմնական չափը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հունիսի 10-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկո ւ շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազար դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տվյալ օրենսդրական փոփոխությունը կարևորել է ոսկեգործությանն օժանդակելու համատեքստում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան: 

Կառավարությունը ՀՀ 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն 5 տարով հետաձգվել է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետը, ապահովվել ընկերության 2015թ. ընթացիկ գործունեությունը և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքավորման տեղափոխումն ու տեղադրումը, ինչպես նաև մոտ 255 մլն դրամ հատկացվել լրացուցիչ սարքավորումների ձեռք բերման և ծրագրի առաջին փուլի ռադիոիզոտոպների արտադրության ստեղծման համար: Նշվել է, որ մոնտաժա յին աշխատանքներն առաջիկա հուլիսին կավարտվեն: Կառավարության ղեկավարը կարևոր է համարել այս ծրագիրը և դրաիրականացման ժամկետի պահպանումը: 

 

ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել է 2015թ. հունիսի 15-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված են ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, միջազգային պայմանագրերի վավերացումը:

ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 16 հազար դրամ (14 հազար դրամի փոխարեն), զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ (1300 դրամի փոխարեն): ՀՀ կառավարությունը որոշել է պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազար դրամ (31 հազար 500 դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազար դրամ (23 հազար 100 դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 18 հազար դրամ (15 հազար 750դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի մահացած(զոհված) զինծառայողի շարքային անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 24 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 80 հազար դրամ (21 հազար և 70 հազար դրամի փոխարեն):

2015թ. հուլիսի 1-ից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի միջին չափը կավելանա 14 տոկոսով, սպայական անձնակազմի (ՀՀ բանակի) կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի միջին չափը՝ 14,4 տոկոսով և այլն:

ՀՀ կառավարությունն ընդունել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Բարձրավոլտ էլեկտրացանցեր», «Ընդունելությունների տուն» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալներն ավելացնելու և «ՀՀ 2015թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու» որոշում: Որոշվել է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված փոխառությունների չափով՝ 17մլրդ 968 մլն 800 հազար դրամով, նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ վերը նշված փոխառությունների պահանջների իրավունքները փոխանցելով ՀՀ սեփականությանը, և այնուհետև 2015թ. պետբյուջեի միջոցներով վճարել թվարկված ՓԲԸ-ների կողմից լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց, իսկ ընկերություններն այդ գումարով կմարեն Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած իրենց պարտքը:

ՀՀ կառավարությունը որոշել է Սևանի իշխանի պաշարի վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով անհատույց տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1 մլրդ դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարաններ: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական շրջափուլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումից մինչև կենսունակ մանրաձկան տեղափոխումը Սևանա լիճ, կերաշխավորվի իշÕ �անի էկոլոգիական կայուն արտադրությունը: Գյուղատնտեսության նախարարությանը ևս 15 մլն դրամ է հատկացվել Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացման համար:

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակում պետբյուջեի պակասուրդի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Նիստում հավանության է արժանացել «Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը երկարացնել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման ժամկետը. այն սպառվել է ս.թ. մայիսի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 3 հազար 210 անձի: Մինչև օրենքի ընդունումն այդպիսի կարգավիճակ էր ստացել 8 հազար 777 մարդ: Կարգավիճակ շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման առաջարկը հիմնավորվում է այն կանխատեսմամբ, որ նման կոչման կարող է հավակնել մինչև 15 հազար ՀՀ քաղաքացի:

Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած գործադիրը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի ակնկալվող արդյունքը գերա զանցի պետության կրած կորուստը: Այս և մի շարք այլ հիմնավորումներով կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին: 

Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: 

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить