Սեյրան Օհանյանը հետևել է պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքներին
ОбществоՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությամբ գործող քոլեջում հունիսի 10-ին անցկացվել են պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պահուստային կառավարման կետի ծավալման և աշխատակիցների գործառույթների իրականացմանը հետևել են ՀՀ պաշտպանության նախարաÖ € Սեյրան Օհանյանը, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ովքեր շրջել են պահուստային կառավարման կետի տարածքում, ծանոթացել պայմաններին և իրականացվող աշխատանքներին:
Վարժանքների նպատակն է բարձրացնել մասնակիցների գիտելիքները կառավարման կետի աշխատանքների կազմակերպման գործում, վեր հանել հնարավոր անճշտությունները և թերությունները՝ դրանք հետագայում բացառելու նպատակով:
Դիմելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ այս միջոցառումն իր ուրույն տեղն է զբաղեցնում 2015 թվականին նախատեսված պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված ռազմավարական միջոցառումների շարքում: Ընդգծվել է նաև, որ միայն նմանաբնույթ գործնական մարզումների շրջանակներում է հնարավոր վեր հանել շտկման կարիք ունեցող հարցերը, ներդաշնակել պետական համապատասխան գերատեսչությունների կողմից պատերազմական ժամանակահատվածում իրականացվելիք գործառույթներն ու փոխգործակցությունը:
Վարժանքի ավարտին անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մարզումների արդյունքները, հնչել են պահուստային կառավարման կետերի գործունեության կատարելագործմանն ու ներդաշնակմանը միտված մի շարք առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: