Սիրիահայ դիզայները կցուցադրի ազգային տարազի բաղադրիչներով «Վերածնունդ» հավաքածուն
КультураՍիրիահայ դիզայներ-մոդելավորող Գևորգ Շադոյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կներկայացնի «Shadoyan Fashion» նորաձևության տան «Վերածնունդ» հավաքածուն: ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ կազմակերպվող ցուցադրությունը տեղի կունենա «Մերիդիան Էքսպո» կենտրոնում, հունիսի 12-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցադրությանը ներկա կլինեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ոլորտի մասնագետներ, հյուրեր:
Կներկայացվեն 23 կանացի, 7 տղամարդու և 8 մանկական համալիր հագուստներ, որոնք բացառապես ստեղծվել են հայկական ազգային տարազների բաղադրիչներից: