ԼՂՀ Ազգային ժողովը հավանություն է տվել Կառավարության ծրագրին
ОбществоԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հանավության է արժանացրել Կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ԱԺ-ի որոշման համար հիմք է ծառայել այն փաստը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 101 եւ 102 հոդվածների համաձայն, 24 ժամվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ հունիսի 11-ը, ժամը 12:50, չի ներկայացվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ԼՂՀ կառավարությունը, ղեկավարվելով Սահմանադրության 89-րդ հոդվածի դրույթներով, սահմանված ժամկետում ԼՂՀ Ազգային ժողով է ներկայացրել կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը` միաժամանակ դնելով իր վստահության հարցը: Ծրագրի քննարկումը խորհրդարանի հունիսի 10-ի նիստում ավարտվել էր ժամը 12:50-ին: