Մեյուեզերը դարձել Է տարվա ամենաբարձր վճարվող մարզիկը. Forbes
СпортԱմերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեզերը, ըստ Forbes հանդեսի վարկածի, գլխավորել Է աշխարհի ամենաբարձր վճարվող մարզիկների վարկանիշը (եկամուտները հաշվում են 2014 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2015 թվականի հունիսի 1-ը): Այդ մասին ասված Է հրատարակության պաշտոնական կայքում:
Մեյուեզերը ֆիլիպինցի Մեննի Պակյաոյի հետ մրցամարտի համար վաստակել Է 300 մլն դոլար: Ցուցակում երկրորդը Պակյաոն ինքն Է, որը մրցամարտի համար ստացել Է 160 մլն դոլար: Եռյակը եզրափակում Է «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 80 մլն դոլար եկամուտով:
Ռոնալդուից 6 միլիոնով պակաս Է վաստակել «Բարսելոն»-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին, որը տեղ Է գրավել վարկանիշի չորրորդ հորիզոնականում:
Ամենահարուստ մարզիկների հնգյակում տեղ Է գրավել շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (67 մլն դոլար):
Ամենահարուստ մարզուհի Է ճանաչվել ռուսաստանցի Մարիա Շարապովան, որն ընդհանուր վարկանիշում զբաղեցրել Է 26-րդ տեղը: Նրա տարեկան եկամուտը կազմել Է 29,7 մլն դոլար:
Անցյալ տարի նույն այդ վարկանիշում նույնպես առաջին տեղն զբաղեցրել Էր Մեյուեզերը՝ 105 մլն դոլարով: Երկրորդ տեղում Ռոնալդուն Էր (80 մլն դոլար), իսկ եռյակը եզրափակել Էր ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (72,3 մլն դոլար):