ԼՂՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին
ОбществоԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Արայիկ Հարությունյանին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ կառավարության անդամներին` խորհրդարանի վստահության քվեն ստանալու առթիվ: Համոզված եմ, որ օրենսդիր-գործադիր համագործակցությունն ու կառուցողական երկխոսությունն իրենց ներդրումը կունենան պետական ծրագրերը կյանքի կոչելու գործում: Մաղթում եմ համատեղ արդյունավետ գործունեություն` ի շահ մեր ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 11-ին հանավության էր արժանացրել Կառավարության 2015-2017 թթ. գործունեության ծրագիրը: ԱԺ-ի որոշման համար հիմք էր ծառայել այն փաստը 24 ժամվա ընթացքում չէր ներկայացվել Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ: