Ադրբեջանն արգելել է The Guardian-ին լուսաբանել Եվրոպական խաղերը
Международные новостиԱդրբեջանի կառավարությունն, ի թիվս բազմաթիվ լրատվամիջոցների և լրագրողների, արգելել է բրիտանական The Guardian պարբերականին լուսաբանել Բաքվի Եվրոպական խաղերը: Բրիտանական պարբերականը նախապես հայտ էր ներկայացրել սպորտի բաժնի գլխավոր թղթակից Օուեն Գիբսոնին հավատարմագրելու նպատակով և նախապես տեսել էր բոլոր պատրաստ ությունները: The Guardian-ի ներկայացրած հայտը չբավարարելու մասին որոշումը պարբերականին ներկայացվել է միայն հունիսի 11-ի առավոտյան: Նշվում է, որ հայտը մերժելու ամենահավանական պատճառը բրիտանական լրատվամիջոցի կողմից Եվրոպական խաղերի մասին դեկտեմբերին պատրաստված զեկույցն էր: Դրա պատրաստման շրջանակներում Գիբսոնը հանդիպել էր ընդդիմախոս տարբեր գործիչների, այդ թվում և քաղբանտարկյալ Խադիջա Իսմայիլովայի հետ:
«Կառավարության բռնաճնշումները Եվրոպական խաղերը դարձնում են պատմական՝ բոլոր վատ առումներով»,- այս առնչությամբ նշել է Human Rights Watch-ի` Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Ռաքել Դենբերը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը որոշում էր ընդունել անմիջապես երկրի օդանավակայանից արտաքսել բրիտանացի լրագրողուհու, ով նախապես ստացել էր խաղերը լուսաբանելու հավատարմագիր: Ադրբեջանական կողմի նման վարքի պատճառը լրագրողուհու կողմից պաշտոնական Բաքվին քննադատող հոդվածների հրապարակումն էր: