Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում 4 հազար երիտասարդ ընտանիք տուն ունի շնորհիվ մատչելի բնակարանների պետական ծրագրի

Հայաստանում երիտասարդ ընտանիքներին և մասնագետներին մատչելի պայմաններով բնակարաններ տրամադրելու գործընթացը շարունակվում է: Ծրագրերը համակարգող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հույս ունեն առաջիկա 3-4 տարվա ընթացքում բավարարել բնակարանային սուր արտահայտված կարիք ունեցող բոլոր երիտասարդ ընտանիքների պահանջարկը:

«Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի հետ վերջին տարիներին սկիզբ առած բնակարաններով ապահովման երկու կարևոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ:

-Ի՞նչ ընթացքի մեջ են գտնվում ՀՀ կառավարության կողմից ընդունված «Մատչելի բնակարան երիատասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրն ու Նախագահի հովանու ներքո «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» բնակարանաշինության ծրագիրը:

-Պետական նպատակային ծրագիրը, ըստ էության, լավագույնս սկիզբ դրվեց 2010 թվականի սկզբից, ընթացքում լրացումներ կատարեցինք ծրագրում` հաշվի առնելով կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Մասնավորապես, ժամանակին կատարված փոփոխությունները վերաբերում էին մարզաբնակ երիտասարդ ընտանիքներին էլ ավելի արտոնյալ պայմաններով վարկի տրամադրմանը: 2 տոկոսով ավելացրեցինք պետության կողմից սուբսիդավորման չափը` համեմատած երևանաբնակ երիտասարդ ընտանիքների: Ադյունքում որոշակիորեն պատկերը բարելավվեց` հօգուտ մարզերի:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի շրջանակներում այս տարվա մայիսի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 1803 վարկ, ընդհանուր առմամբ` 13 միլիարդ 534.5 միլիոն դրամ դրամագլխով: Սա պատկառելի գումար է: Շուրջ 5 տարվա ընթացքում այսքան ընտանիքներ կարողացել են օգտվել մեր ծրագրից: Կարծում եմ, որ ծրագիրն իր մատչելիությամբ եղել է այն գրավականը, որ այսքան թվով մարդկանց հրապուրել է, ու նրանք ուղղակիորեն անհրաժեշտ են համարել իրենց բնակարանային ապահովման խնդիրը լուծել այս ծրագրի միջոցով:

Ինչ վերաբերում է մեր մյուս ծրագրին, որ իրականանում է ՀՀ Նախագահի հովանու ներքո, ապա յուրաքանչյուր տարի հիմնականում ամառային սեզոնին է համընկնում մի համալիրի հանձնման արարողությունը: Ներկայում հանձնման-ընդունման գործընթացի մեջ է Քանաքեղ-Զեյթուն համայնքում կառուցվող երիտասարդ գիտնականների, արվեստագետների և ստեղծագործական միությունների անդամների համար նախատեսված բնակարանային համալիրը` 292 բնակարանով: Կարծում եմ, որ մինչև մեկ ամսվա ընթացքում այդ գործընթացը կավարտենք, ու մեր շահառուները հնարավորություն կունենան այլևս տոնելու իրենց բնակարանամուտը:

Զուգահեռաբար, Զեյթուն համայնքում մեկնարկել են նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որը նախատեսված է մինչ այժմ մեր ծրագրերից դուրս մնացած շահառուների համար, ովքեր ունեն բնակարանային սուր արտահայտված կարիք: Հոկտեմբերին Ավան համայնքում կմեկնարկի Ավան 5 համալիրի կառուցումը` կրկին երիտասարդ մասնագետների համար: 1950 շահառու արդեն տոնել ու առաջիկայում կտոնի բնակարանամուտը:  Այս ծրագրի դեպքում շինարարական գործընթացը համակցվում է մատչելի վարկային ռեսուրսի համադրմամբ, այսինքն` շահառուները, մի կողմից` ունենում են բնակարանի մեկ քառակուս ի մետրի դիմաց շուկայից էապես ցածր գին, դրան գումարվում է մատչելի ֆինանսական գործիք ու արդյունքում, երկու բաղադրիչի կիրարկմամբ, մեր շատ երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում է իրապես մատչելի հնարավորություն բնակարանային խնդիրները լուծելու համար:

Երբ ես էի երիտասարդ ու նոր ամուսնացած, այն ժամանակ թերևս այս կարգի հնարավորություններ չկային: Մեզ համար` որպես նոր կյանք մտնող մարդկանց, բավականին լուրջ խոչընդոտներ կային բնակարան ձեռք բերելու առումով: Իհարկե, կյանքն առանջանցիկ տեմպերով զարգանում է, փոխվում են մարդկանց հնարավորությունները, ակնկալիքները, բայց կարծում եմ, որ նորաստեղծ ընտանիքների համար սեղծված են որոշակի հնարավորություններ: Երիտասարդները, ովքեր նոր կյանք են մտնում, նրանց եկամուտները սակավ են լինում, այդ եկամուտների պարագայում այս ծրագիրը բացառիկ է դառնում իր մատչելի ությամբ:

-Կարող ենք ասել, որ ծրագրերի մասնակիցների թվերը խոսուն են: Արդյո՞ք ակնկալիքներն արդարացել են:

-Մեր ծրագրերը մեծ պահանջարկ ու անվերապահ հեղինակություն են վայելում: Մասնակցության ցուցանիշներից գոհ ենք, քանի որ 2009-ին` երկու ծրագրերն էլ սկսելու ժամանակ, ընդհանուր վերլուծություն իրականացրեցինք երիտասարդների շրջանոււմ, ուրվագծվեց 6-7 հազար ընտանիք, ովքեր ունեին բնակարանի խնդիր: Այժմ կարող ենք ասել, որ երկու ծրագրերի արդյունքում 50 տոկոսի չափով կարողացել ենք խնդրին լուծում տալ: Ես կարծում եմ, որ ծրագրերը գոնե առաջիկա 3-4 տարիներին շարունակական կլինեն և այդ կիսով չափ նշաձողը մի փոքր ավելի կավելանա: Եթե ոչ 100 տոկոս, ապա մոտ կլինենք հիմնական պահանջարկի բավարարմանը:

-Մարզերից խոսեցիք, ծրագիրը մարզերում գործում է որոշակի արտոնություններով: Այդ տեսանկյունից` որքա՞ն է մարզերում բնակարան ձեռք բերելու շահագրգռվածությունը: Կա՞ վիճակագրություն, թե շահառուներից քանիսն են Երևանում բնակարան ձեռք բերում և ո՞ր մասը մարզերում:

 -Պետական նպատակային ծրագրի կիրառման կարճ ժամանակահատվածից հետո, մենք հասկացանք, որ ծրագիրը մարզերում չի արձանագրում մեր ակնկալած արդյունքները և ստիպված եղանք կառավարություն ներկայացնել փոփոխությունների այնպիսի փաթեթ, որը փոքր-ինչ ավելի մեղմ պետք է լիներ Երևանում ձեռք բերվելիք բնակարանների պայմանների համեմատ: Եթե Երևանում սուբսիդավորման տոկոսադրույթը 2 է, ապա մարզերում` 4 է: Վերջնական արդյունքում` եթե վարկի տոկոսադրույթը 8-9 տոկոս է Երևանում, ապա մարզերում այն 6-7 տոկոս է: Այս փոփոխությունից հետո վիճակը շտկվեց: Ներկայում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում 861 վարկ տրամադրվել է Երևան քաղաքում, 942 վարկ` մարզերում: Դրամային արտահայտվածությամբ գերիշխում է Երևանը` 7 միլիարդ 869.5 միլիոն դրամ, մարզերում` 5 միլիարդ 665 միլիոն դրամ պայմանագրային գումարներով: Երևանը դրամական արտահայտվածությամբ դոմինանտ է, քանի որ Երևանում անշարժ գույքն ավելի թանկ է, քան մարզերում: Այս տվյալները խոսում են այն մասին, որ ժամանակին կառավարությունում շատ ճիշտ միջամիտություն կատարեցինք: Մեզ համար կարևոր է, որ մարզերում, որտեղ երիտասարդությունն ավելի խոցելի է, ա րդյունավետություն ունենա ծրագիրը:

- Անշարժ գույքի շուկայում նվազել է առք ու վաճառքի ցուցանիշը, արդյո՞ք դա նկատելի է նաև «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրի պարագայում:

-Մենք ուշադրությամբ հետևում ենք անշարժ գույքի շուկայի զարգացման միտումներին և որպես պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ, և որպես կառուցապատող: Այն վիճակագրությունը, որ հրապարվում է, մեր ընդհանուր տնտեսական վիճակի ցուցանիշն է, որը պայմանավորված է ոչ միայն ներհայաստանյան իրողություններով, այլև արտաքին բազմաթիվ գործոններով: Վիճակագրությամբ ի հայտ եկող միտումները չեն արտահայտվում մեր ծրագրերի կայունության և զարգացման միտումներում, քանի որ մեր առաջարկները հնարավոր շահառուներին շուկայական առաջարկներ չեն: Մասնավորապես, կառուցապատման ցանկացած ծրագրի հայտարարումից հետո` 1-1.5 ամիս հետո մենք ազատ բնակֆոնդ չենք ունենում: Բացի այդ`«Եկամտային հարկի մասին» օրենքի 8-րդ կետում կատարված փոփոխությամբ մեր շահառուներն համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեց: Ինչպես գիտեք, հիփոթեքային վարկից օգտվելու պարագայում վճարվելիք տոկոսները որոշակիորեն փոխհատուցվելու է շահառուի եկամտահարկի գումարների հաշվին:

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրի դեպքում որոշակի դանդաղման տեմպեր նկատելի են:Բայց կարծում եմ, որ բոլոր երկրներում էլ ներկայումս առկա է անշարժ գույքի շուկայի ճգնաժամ, հատկապես եթե խոսում ենք երկրորդային շուկայի մասին: Անշուշտ սրանք ժամանակավոր երևույթներ են: Եթե կա անկում, մյուս պահին կայունություն է, ապա հաջորդում է` վերելք, զարգացում: Սա շրջապտույտ է, և մեր խնդիրն է, որ ջանքեր գործադրվեն, որպեսզի մեկ փուլից մյուսին անցումը լինի անցնցում, իսկ վերելքներն ու զարգացումը ավելի երկար ժամանակ ունենան:

-Վերջին շրջանում կախված փոխարժեքի տատանումներից` կան խոսակցություններ, որ բանկերը հրաժարվում են դրամային վարկեր տրամադրել: Արդյոք կա՞ն բանկեր, որոնք դադարեցրել են մասնակցությունը ծրագրին: Ստացե՞լ եք նման բողոքներ երիտասարդ ընտանիքներից, եթե այո` ի՞նչ է արվում իրավիճակը շտկելու համար:

-Չկան նման դեպքեր: Մեր ծրագիրը չի կարող չգործել, եթե խոսում ենք այս ծրագրի մասին, մենք գործ ունենք դրամային վարկի մասին: Ինձ հայտնի չեն այդպիսի դեպքեր, քանի որ ծրագրի շրջանակներում վարկերը վերաֆինանսավորվում է Կենտրոնական բանկի կողմից: Առևտրային բանկերն այստեղ որևէ ռիսկի գործոն չունեն, ես չեմ կարծում, որ որևէ առևտրային բանկ կհրաժարվի վարկերը սպասարկելուց:

-Կա՞ն բանկեր, որոնք դադարեցրել են ծրագրի հետ համագործակցությունը:

-Ոչ չունենք այսպիսի բանկեր:

-Չունեք նաև բողոքնե՞ ր:

-Մենք ունենք թեժ գիծ բոլոր բանկերի դիմողների համար: Բացի այդ` տպագրել ենք նյութեր ու մեր հնարավոր շահառուներին բաժանում ենք: Որոշակի տեխնիկական հարցեր առաջանում են, որոնք պարզաբանելուց հետո, խնդիրը լուծվում է:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить