Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ОбществоԱնդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: