«Տաթևեր» ճոպանուղի և Լեռնային Ղարաբաղի սահման տանող ճանապարհները գծանշվում են
ОбществоՀայաստանի Հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների նշագծման աշխատանքները ճանապարհների պահպանման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում փոսային նորոգումների և ճաքալցման աշխատանքների ավարտից հետո: Այս մասին տեղեկացրրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում ամեն տարի կատարում են նշագծման աշխատանքներ: Այս տարի այդ աշխատանքները մեկնարկել են հունիսի 1-ին և նախատեսվում են ամբողջությամբ ավարտել հունիսի վերջին: Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին, այդ թվում «Տաթևեր» ճոպանուղի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահման տանող ճանապարհներին, արդեն կատարվել է շուրջ 200 կմ հատվածի նշագծում: Առաջիկա օրերին կավարտվեն Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահմ ան միջպետական ավտոճանապարհի ևս 70 կմ հատվածի նշագծման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում նախատեսվում է կատարել 14200 քմ, Վայոց ձորի մարզում՝ 33100 քմ, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 34400 քմ ծավալի նշագծման աշխատանքներ: