Փրկարարները Վեդի գետից դուրս են բերել խեղդված եղբայրների դիերը
ОбществоԱրարատի մարզում ողբերգական միջադեպի զոհ են դարձել 9 և 7-ամյա եղբայրներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հունիսի 12-ին, ժամը 15.10-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Գոռավան ավտոճանապարհի կամրջի աջ կողմում` գետում, նկատվել են դիեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Վեդի գետից դուրս են բերել 2006 թ. ծնված Ա. Դ.-ի և 2008 թ. ծնված Ա. Դ.-ի դիերը: