Պաշտոնական Անկարան չի մասնակցել Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելությանը
Международные новостиՀայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած պաշտոնական դիրքորոշման պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Երևան կատարած այցից «նեղսրտած» պաշտոնական Անկարան չի մասնակցել հունիսի 11-ին Անկարայում ռուսական դեսպանատանը Ռուաստանի ազգային օրվան նվիրված ընդունելությանը:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքական լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնական Կրեմլի ունեցած դիրքորոշման և ՌԴ ղեկավարների արած հայտարարությունների պատճառով պաշտոնական Անկարան հրաժարվել էր նաև մասնակցել Մոսկվայում Հայրենական պատերազմում տոնած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հունիսի 12-ին թե՛ Թուրքիայի, թե՛ ՌԴ նախագահները մեկնելու են Ադրբեջան, որտեղ նախատեսվում է նրանց հանդիպումը: