Հայաստանում ընթացքի մեջ են երեք նոր ջրամբարների կառուցման նախագծային աշխատանքները
Общество Կապսի, Վեդիի և Եղվարդի ջրամբարների կառուցման, վերակառուցման և շահագործման համար իրականացվում են նախագծման աշխատանքներ: Այս մասին Դիլիջանում ընթացող՝ ջրօգտագործողների ընկերությունների սեմինարին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսությ
Անդրադառնալով այս տարի ջրամբարների լցվածության խնդրին` Հարությունյանը նկատեց, որ, բացի Ապարանի ջրամբարից, ՀՀ բոլոր ջրամբարների լցվածությունը կազմում 80-90 տոկոս է: «Նախորդ տարի Սևանա լճից ջրառը եղել էր շուրջ 60 մլն խմ, իսկ այս տարի կկազմի 11-13 մլն խմ ջուր: Ախուրյանի ջրամբարի լցվածությունը 2014 թվականին կազմում էր մոտ 300 մլն խմ ջուր, իսկ այս տարի կլինի 480-490 մլն խմ ջուր»,- հայտնեց Հարությունյանը` նկատելով, որ իրենք աշխատում են քիչ օգտագործել խորքային հորերը և մեխանիկական ջրհոսքը: «Մեխանիկական ջրհոսքը հիմնական ում օգտագործում ենք այն տարածքներում, որտեղ չունենք ոռոգման այլընտրանք»,- հավելեց Արամ Հարությունյանը:
Հայաստանում կան 74 ջրամբարներ` 988 մլն քառ. մետր ընդհանուր մակերեսով: Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է` 525 մլն քմ մակերեսով: Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով։