Թուրքիայում իրար հաջորդող ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել
Երեկ երեկոյան Էգեյան ծովում տեղական ժամանակով ժամը 20:43-ին տեղի ունեցած 4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո կեսգիշերին 5,2 բալ ուժգնությամբ երկրակեղեւի ցնցումներ են տեղի ունեցել նաեւ Միջերկրական ծովում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ցնցումները նույն ուժգնությամբ զգացվել են Գյոքչեադայում, Անթալիայում եւ շրջակա բնակավայրերում:
Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները հայտնել են, որ Միջերկրական ծովում երկրաշարժը տեղի է ունեցել 25 կմ խորության վրա' Անթալիայի կենտրոնից 63 կմ, իսկ Քեմերից' 42 կմ հեռավորության վրա:
Երկրաշարժերը խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Զոհեր եւ ավերածություններ չկան: