«Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը կմեկնարկի Բյուրականի արվեստի ակադեմիայում
КультураԱզգային թատերական ստեղծագործական միավորումը հունիսի 15-30-ը կանցկացնի «Թատրոն-ԻՔՍ» 8-րդ հանրապետական փառատոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնը կմեկնարկի «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագիրը կրող քննարկումով, որը տեղի կունենա հունիսի 15-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում:
Միջոցառմանը կմասնակցեն արվեստի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ: Քննարկմանը ներածական խոսքով հանդես կգան «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը և Ազգային թատերական ստեղծագործական միավորման և «Թատրոն-ԻՔՍ» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը: Որպես բանախոսներ ելույթներ կունենան արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ԵԹԿՊԻ-ի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը, մշակութաբան Վարդան Ջալոյանը: Քննարկմանը կհաջորդի մշակութային ծրագիրը:
«Թատրոն-ԻՔՍ» փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը: