Բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը
Культура«Երևանյանամառ 2015» միջոցառումների շրջանակում «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Հայտնիները՝ հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը: Ցուցադրությանը ներկայացվել են 19-րդդարավերջիև 20-րդդարիհայազգիշուրջ 20 լուսանկարիչների, այդ թվում` Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Արթո Գավուքի, Արա Գյուլերի, Հովհաննես Քյուրքչյանի, Գեղամ Թարվերդյանցի, Անդրանիկ Քոչարի աշխատանքները, ովքեր, հաստատվելով տարբեր երկրներում, կարճ ժամանակում իրենց տաղանդի և աշխատասիրության շնորհիվ զգալի ներդրում են ունեցել տվյալ երկրի մշակութային կյանքում, նաև ձեռք բերել համաշխարհային հռչակ: Նրանց, ինչպես նաև տասնյակ այլ լուսանկարիչների մասին պատմող ու լուսանկարչական աշխատանքները ներկայացնող նյութերը տարիների ընթացքում հավաքվել է հայր և որդի ԱնդրանիկուՎահանՔոչարներիկողմից և ամփոփվել դեռևս 2007 թվականին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի աջակցությամբ հրատարակված «Հայ լուսանկարիչները» գրքում:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել ու աշխատանքներին ծանոթացել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ցուցադրությունը գնահատելով որպես մայրաքաղաքի մշակութային կյանքի կարևոր ձեռքբերումներից մեկը՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ այն անպայման կունենա շարունակություն:
«Առաջիկայում մենք նախատեսում ենք մայրաքաղաքում բացել լուսանկարչության ցուցասրահ, որտեղ այս ցուցադրությունը կլինի մշտական, բացի այդ, կցուցադրվեն ոչ միայն իրենց բարձրվարպետությամբևկատարելությամբ աչքի ընկնող հայ, այլև ժամանակակից անվանի արվեստագետների աշխատանքներ»,- նշել է Արամ Սուքիասյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին մշակույթի ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության և նոր, հետաքրքիր ու կարևոր մտահղացումների համար՝ ՎահանՔոչարն ընդգծել է, որ ներկայացված լուսանկարների մի մասը բնագրեր են, ինչն էլ ցուցադրությունը դարձնում է իր տեսակով բացառիկ: Վահան Քոչարի ցանկությամբ հավաքածուն նվիրաբերվել է Երևանի քաղաքի պատմությանթանգարանին: