«Աժդահակ» էկոակումբն այցելել է Երեւանի կենդանաբանական այգի, Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ОбществоԳեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի սաները Գերմանական միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ եւ «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի ֆինանսավորմամբ ուսումնաճանաչողական այց կատարեցին Երեւանի կենդանաբանական այգի, Մատենադարան եւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց «Աժդահակ» ; էկոակումբի ղեկավար, մանկավարժ Նելլի Դռնոյանը, ուսումնաճանաչողական այցի առաջին կանգառը Երևանի կենդանաբանական այգին էր, որի դարպասների մոտ խմբին դիմավորեց այգու մասնագետ՝ Արեւիկ Մկրտչյանը` երեխաներին ուղեկցելով այգում գործող ուսումնական կենտրոն:
«Ուսումնական կենտրոնի մասնագետները շատ հանրամատչելի եւ հետաքրքիր ներկայացրին մերտարածաշրջանին բնորոշ էնդեմիկ, վտանգված եւ անհետացած կենդանիներին, դրանցառանձնահատկությունները, արտաքին տեսքը, տարածվածությունը, ինչպես նաեւ` նրանց բնորոշկենսամիջավայրի մասին տրվեց համապատասխան տեղեկատվություն : Այս ամենը առավելպատկերավոր եւ տպավորիչ դարձավ տեսանյութերի, անիմացիոն ֆիլմերի, նկարների շնորհիվ: Գնահատելի էր, որ աշակերտները թեմաների քննարկման ընթացքում ակտիվ մասնակցությունցուցաբերեցին, իսկ սեմինարի վերջում տրված հարցերին ճիշտ պատասխանող աշակերտները ստացանխրախուսական նվերներ< /b>: Սեմինարին հաջորդեց շրջայցը կենդանաբանական այգում:Աշակերտների մեծամասնությունը առաջին անգամ էր այցելել այգի, ուստի, այն նրանց համար առավելքան հետաքրքրական էր եւ հարցաշատ: Երեխաները մեծ սիրով կերակրեցին որոշ կենդանիների: Բոլորսմեծ բավականությամբ եւ շնորհակալական ջերմ խոսքերով հեռացանք կենդանաբանական այգուց`նորից այցելելու ակնկալիքով»,- նշեց էկոակումբի ղեկավարը:
Այնուհետեւ խումբն այցելեց Մաշտոցի անվան Մատենադարան: Երեխաները ծանոթացան ձեռագրերի խորհրդավոր աշխարհին: Էկոակումբի սաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Նելլի Դռնոյանի խոսքով՝ այցի ավարտին էկոակումբի սաները կանգ առան Սեւանա լճի ափին՝, գնահատեցին ջրի որակը՝ հանգելով եզրակացության , որ Սեւանը հոգատար վերաբերմունքի, մաքրության պահպանման կարիք ունի:
Խոսրով Խլղաթյան