Սարգիս Հովսեփյան. Ռոնալդուն մեծ աստղ է եւ կարող է ոչ լիարժեք պահը վերածել գոլի
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը գոհ է Հայաստան-Պորտուգալիա խաղի որակից, բայց ոչ՝ արդյունքից:
Խաղի որակ լավն էր, կար նվիրում, որը ցանկալի յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Մեզ զգոնությունը չհերիքեց և ուշադրությունը չհերիքեց, նրաք օգնտվեցին մեր թուլությունից, գոհ եմ խաղի որակից բայց ոչ արդյուքնից: Տակտիկան այն էր, որ փորձում էինք միջին գծում գնդկաը խլել, և իմ կարծիքով մեզ հաջողեց դա, քանի որ առաջին գոլը հենց դրա արդյունք էր: Իսկ ինչ վերաբերվում է խաղում ինչ չստացվեց, ապա երեք գնդակ բաց թողնելուց հետո ուրեմն ինչ որ բան պաշտպանությունում չստացվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հետխաղային ասուլիսի ժամանակ աս աց Հովսեփյանը:
Գլխավոր մարզչի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին և երկրորդ կեսերի տարբություն այն էր, որ պորտուգալացիներ երկրորդ գնդակից հետո հետ քաշվեց, իսկ հավաքականին ժամանակը չհերիքեց երրորդ գնդակը խփելու համար: Պորտուգալացիներին օգնեց ճիշտ փոխարինումները:
«Մենք անցել ենք բոլոր տակտիկական սխեմաներով, երբ պարտում ես անպայման պետք է խաղալ առաջին համարի տակ, նրանք իսկապես ուզում էին հաղթել, բայց Պորտուգալիան ուժեղ հավաքկանա է: Իսկ ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա բոլորս էլ գիտեինք, որ խնդիրներ ունեիք, որոշել էինք, որ երկրորրդ կեսում ավելի կսրացներ խաղի ընթացքը: Կարծում եմ Կառլենը շատ լավ խաղաց, երբ Ռումյանը պատրաստվեց և մտավ արդեն գոլն ընդունել էինք, ես շատ գոհ եմ Ռումյանից: Նա հավաքում էր երկրոր գծի բոլոր գնդակները, ես չզգացի Եդիգարյանի պակասությունը: Շատ ենք շահարկում Եդիգարյանի բացակայո ւթյուն, ես իմ թշնամին չեմ և եթե ես զգայի, որ նա պետք է հավաքականին, ապա ես կհրավիրեյի նրան»,- փաստեց Հովսեփյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2-3 հաշվով ի օգուտ պորտուգալացիների: