Ուխտավորների տրակտորի վթարից զոհվել է 20 մարդ
ОбществоՀնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում բեռնատարը բախվել է երկու տրակտորների հետ, որոնց քարշակներում ուխտավորներ են եղել, 19 մարդ զոհվել է, 24-ը վիրավորվել են, հաղորդում է Times of India-ն։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ, Էտահ գավառում, Խարչանդպուրից ոչ հեռու։ Ոստիկանության տվյալներով, քարշակներում 50 ուխտավոր է եղել, զոհերից 11-ը կանայք են, 7-ը երեխաներ։
Վթարից տուժածներին փոխհատուցում են վճարելու։ Բեռնատարի վարորդը փախել է դեպքի վայրից, այժմ որոնում են նրան։