Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Բռնադատվածների մասին օրենքը՝ նրանց նկատմամբ լավագույն վերաբերմունք. այսօր Բռնադատվածների օրն է

tert.am-ը գրում է.

Որպեսզի մենք այսօր Թուրքիայից պահանջենք մեր մտավորականության ու մշակույթի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի արածներին գնահատական տալ, նախ մե՛նք պետք է տեր կանգնենք խորհրդային տարիների մեր ազգի դառը ճակատագրին ու նրա անցած դառը ճանապարհին: Իսկ առաջին քայլը, նախ, «Բռնադատվածների մասին» օրենք ունենալն է:

Այս մասին Tert.am-ին, հունիսի 14-ին՝ Հայաստանում բռնադատվածների օրվա առիթով հայտնեց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը` անընդունելի համարելով, որ մինչև հիմա Հայաստանը բռնադատվածների մասին հիմնական օրենք չունի:

«Երբ ամբողջ Հայաստանը, մտավորականներին կոտորեցին, մենք՝ որպես պետություն, դեռ չենք տվել բարոյական գնահատականը այդ ահավոր երևույթին: Ու մենք չենք կանգնում, մինչև վերջ չենք խարազանում էդ երևույթը: Մենք տեր չենք մեր ազգի ճակատագրին ու մեր ազգի անցած էդ դառը ճանապարհին»,-ասաց Անահիտ Բախշյանը` բարոյական ու մարդավարի վերաբերմունք որակելով օրենքը, որ պիտի լիներ բռնադատվածների մասին:  

Հունիսի 14-ը Հայաստանում համարվում է Բռնադատվածների օր՝ 2006-ին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով, իսկ հունիսի 14-ը ընտրվել է այն պատճառով, որ «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրի շրջանակներում 1949-ի հունիսի 14-ին 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսվեցին Ալթայ։

Ի դեպ, Անահիտ Բախշյանը որպես բռնադատվածներին մեր պետության վերաբերմունքի կարգավիճակի շարունակություն է դիտարկում այն, որ չկա օրենք, իսկ Բռնադատվածների 2008 թ. բացված հուշարձանն էլ ամրագրված չէ ո՛չ քաղաքապետի որոշումով, ո՛չ ավագանու:

Գրականագետ Հովիկ Չարխչյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ 30-40-50-60 ականների գնդակահարված կամ խեղված ճակատագրերով սերունդը միայն մտավորականությունը չէր, այլ պետական ու քաղաքական գործիչներ, զինվորականություն, գիտնականներ ու այլ շերտեր:

«50-ականներին արդարացման վճիռներ կայացվեցին, այսինքն՝ դրանց էությունն այն էր, որ հանցակազմի բացակայության պատճառով այս մարդկանց նկատմամբ հետապնդումները դադարեցվում են, շատերինը՝ հետմահու, ոմանց՝ կենդանության օրոք, սակայն այս ամենը հատուցում անվանելը սխալ է ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ կորցրեցին իրենց կյանքի լավագույն տարիներն ու հավատը շատ բաների նկատմամբ, այլ նաև, որ մարդուն անմեղ հռչակելը դեռևս նրա իրական նկարագրի գնահատականը չէ, որովհետև մեղքի բացակայությունն է իրական գնահատական»,-նկատեց Հովիկ Չարխչյանը:

Իսկ օրենքը, ըստ նրա, ոչ թե պետք է փաստի մարդկանց անմեղությունը, այլ՝ կրած կորուստների ծավալները` մտավոր և նյութական առումով:

«Այն ամենը, ինչ պետք է ստեղծվեր, չստեղծվեց, ինչ կար, կործանվեց, տասնյակ, հարյուրավոր դեպքեր են հայտնի այն մասին, որ մեր գրողների աշխատություններ, ձեռագրեր բառիս բուն իմաստով ոչնչացվել են: Ի վերջո, արդարացման վճիռը հնարավորություն չի տալիս էդ ամենը վերադարձնել»,-իր տեսակետը հիմնավորեց գրականագետը:  

Նշենք, որ Բռնադատվածների ժառանգները օրերս գրությամբ դիմել էին Ազգային ժողով` պահանջելով կրկին շրջանառության մեջ դնել ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս ԱԺ-ում ՀՀ Նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի` Բռնադատվածների մասին նախագիծը, որը կառավարությունը տարբեր պատճառներով առարկություններ էր ներկայացրել:

Tert.am-ին ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը դժվարացավ այս պահին մանրամասնել, թե դալլաքյանական նախագծի որ հոդվածները կպահպանվեն:

«Այս պահին մեր փորձագետներն աշխատում են, և երկուշաբթի իրենց առաջարկները ներկայացվելուց հետո այն կրկին շրջանառության կդրվի: Չեմ բացառում՝ միգուցե ընդհանրապես փոփոխության չենթարկվի»,-ասաց Էլինար Վարդանյանը:

Ըստ տիկին Վարդանյանի` Հայաստանում դեռ մինչև 200 հոգի բռնադատված կա. «Ակնհայտ է,որ նախորդ դարի սխալները հարթելու կարիք կա, բայց մենք հիմնական՝ մայր օրենք չունենք, որով կկարգավորվեն իրենց հետ իրավահարաբերությունները, կան ենթաօրենսդրական ակտեր և այլն, բայց դա դեռ բավարար չէ, որպեսզի պետությունը կատարած լինի իր պարտքը այդ քաղաքացիների նկատմամբ»:

Նշենք, որ Հայաստանի առաջին օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը 1994 թ. ընդունել էր օրենք «Բռնադատվածների մասին», բայց այն ամբողջապես չէր կարգավորում բռնադատվածներին առնչվող դաշտը: Պարզապես  սահմանվում էր, որ բռնադատված է համարվում ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ԽՍՀՄ այն քաղաքացին, քաղաքացիություն չունեցող անձը կամ օտարերկրյա քաղաքացին, որը խորհրդային կարգերի ժամանակաշրջանում (սկսած 1920 թվականի նոյեմբերի 29-ից) նախկին ԽՍՀՄ-ի տարածքում քաղաքական շարժառիթներով դատապարտվել է 1961 թվականի ՀՍՍՀ քրեական օրենսգրքի նախկին խմբագրությամբ 65, 67, 69, ինչպես նաև 206/1 հոդվածներով կամ 1927 թվականի ՀՍՍՌ քրեական օրենսգրքի նույն բովանդակությամբ հոդվածներով կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածներով, քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ սահմանափակելու նպատակ հետապնդող այլ հոդվածներով և հետագայում արդարացվել է: Նաև բռնադատվածի զինվորական, գիտական և այլ կոչումներն ու աստիճանները, որոնցից նա զրկվել է բռնադատման հետևանքով, ըստ օրենքի` վերականգնվում են համապատասխան իրավասու մարմնի կողմից` բռնադատվածի, նրա հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների դիմումի հիման վրա:

Համաձայն Հայաստանի էլեկտրոնային հանրագիտարանում զետեղված հոդվածի` հենց պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կար 25.000 հայ։

Էլինար Վարդանյանը նկատեց, որ իրենք պատրաստվում են քննարկել նաև 70-ականներին կալանավորված այլախոհներին բռնադատվածի կարգավիճակ տալու հարցը:

Tert.am-ին Վիկտոր Դալլաքյանը հայտնեց, որ ոչ միայն ողջունելի է համարում օրենքի նախագիծը կրկին շրջանառության մեջ դնելը, այլև՝ նրանց աջակցելը:

 

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить