Ford Sollers-ը դադարեցրել է Ranger, S-Max եւ Galaxy մոդելների թողարկումը
Обществоnews.am-ը գրում է.
Ford Sollers-ը հայտարարել է Ranger, S-Max եւ Galaxy մոդելների արտադրությունը դադարեցնելու մասին, քանի որ Ռուսաստանում դրանց պահանջարկը չափազանց փոքր է:
Ընկերությունում հայտնում են, որ Ռուսաստանի տարածքում, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, վաճառքի ծավալները 61%-ով կրճատվել են: Ընդ որում, այս միտումը վերաբերում է ոչ միայն Ford-ին:
Ըստ Informing-ի, սա վերջին տարվա ընթացքում Ռուսաստանում Ford-ի մոդելային շարքի արդեն երկրորդ կրճատումն է: Ավելի վաղ այստեղ վաճառքից հանել էին դիզելային Ford Kuga-ն եւ Edge-ը, ինչը նույնպես կապված է այդ մոդելների ցածր պահանջարկի հետ:
Ներկայում Ford-ի երկրպագուները կկարողանան տարբեր մոդիֆիկացիայով մի քանի մոդել ընտրել. Fiesta, Focus, Mondeo, EcoSport, Explorer, Transit, Tourneo եւ բենզինե շարժիչով Kuga: