Խոլորձի նոր տեսակը անվանակոչել են ի պատիվ Թաիլանդի վարչապետի
Обществоtert.am-ը գրում է.
Սինգապուրում տեղի բուսաբանական այգու գիտնականները Թաիլանդի վարչապետի ու նրա տիկնոջ անունով են կոչել խոլորձի նոր ենթատեսակը:
«Ռիա Նովոստի»-ի` փոխանցմամբ` այդ տեսակը վերջերս է ստացվել: Նոր ծաղկի նմուշը նվիրվել է Թաիլանդի վարչապետ գեներալ Պրատյու Չան-Օչայի ու նրա տիկին Նարապհոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչներին:
Նախօրեին Սինգապուր կատարած այցի ժամանակ Թաիլանդի վարչապետը այցելել էր նաև բուսաբանական այգին:
Խոլորձի այս նոր ենթատեսակը կոչվում է Dendrobium Prayuth Naraporn Chan-ocha, իր գունային գամմայում ներառում է մանուշակագույնն ու մուգ-մանուշակագույնը:
Տարիներ առաջ Սինգապուրում ևս ծաղիկ էին անվանակոչել` ի պատիվ Թաիլանդի վարչապետի` միայն թե՝ նախկին: Նրան փոխարինել է Թաիլանդի նոր վարչապետը: