ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Հայաստանում առաջին անգամ ներդրել է առանց կոնտակտի վճարային համակարգեր
ОбществоԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը առևտրային կետերում ներդնում է վճարային նոր համակարգ, որը թույլ է տալիս առանց կոնտակտի անկանխիկ վճարումներ կատարել: Visa payWave վճարման համակարգից օգտվելու համար բանկը պատրաստել է նոր քարտատեսակներ, իսկ հին քարտապանները կարող են մինչև հունիսի 30-ը ներառյալ իրենց գործող քարտերը փոխարինել նորերով:
Համակարգի ներդրման և նոր քարտերի շնորհանդեսի ժամանակ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը պատմեց Visa payWave քարտատեսակների ընձեռած առավելությունների մասին: «Վճարման այս ձևը թույլ է տալիս վճարում կատարել առանց քարտը սպասարկողին փոխանցելու` այն ընդամեը մոտեցնելով սպասարկման տերմինալին: Բացի այդ, մինչÖ ‡ 10 հազար դրամի գնումների դեպքում կարիք չկա ստորագրել անդորագիրը կամ մուտքագրել PIN կոդը: Դա հնարավորություն է ընձեռում ավելի կարճ ժամանակահատվածում և ավելի անվտանգ գործարքներ կատարել: Շատ երկրներում արդեն ներդրված է վճարման այս եղանակը, իսկ մենք նախատեսում ենք մինչև 2015 թվականի վերջ առևտրային կետերում տեղադրել 150 նման տերմինալներ»,-ասաց Անդրեասյանը:
Հակոբ Անդրեասյանը նաև հայտնեց, որ բանկը հատուկ առաջարկ է նախապատրաստել այն հաճախորդների համար, ովքեր ձեռք կբերեն նոր քարտատեսակները և վճարումներ կկատարեն: «Մինչև օգոստոսի 31-ը Visa payWave քարտերով իրականացված առաջին վճարային գործառնության դիմաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն առաջարկում է 50 տոկոսի հետվերադարձ: Բոլոր Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի քարտապանները կարող են անվճար փոխարինել իրենց գործող քարտերը մինչև հունիսի 30-ը»,- ասաց Անդրեասյանը:
Նոր քարտատեսակի շնորհանդեսին ներկա էր նաև Visa ընկերության կովկասյան տարածաշրջանի ղեկավար Իրինա Կախամաձեն, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք խթանում են անկանխիկ վճարումների իրականացումը: «Visa payWave քարտերի ներդրումը կարող է նպաստել անկանխիկ վճարումների ավելացմանը, քանի որ այս ձևով վճարումներ կատարելը շատ ավելի արագ է և հեշտ: Հուսով ենք, որ մանրածախ առևտրի կետերում, որտեղ հիմնական գործարքները կատարվում են կանխիկ եղանակով, կներդրվեն այս տերմինալներից և կխթանվի անկանխիկ վճարումները»,- ասաց Կախամաձեն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ներդրած վճարման նոր ձևը նորամուծություն է Հայաստանում: Ինովացիոն Visa payWave առանց կոնտակտի քարտային պրոդուկտընախատեսված է Visa Student, Visa Classic և Visa Gold քարտերի համար: Առանց կոնտակտի քարտեր սպասարկող POS տերմինալներն ունեն հատուկ տարբերանշան,որն առկա է նաև Visa payWave տեսակի քարտերի վրա: