Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը
ОбществоՀայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Թբիլիսիում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի զոհերի հիշատակը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ Թիֆիլիսում տեղի է ունեցել ավերիչ ջրհեղեղ, որի հետեւանքով կան մարդկային զոհեր: «Կիսելով վրաց ժողովրդի վիշտը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սահակյանը:
Պատգամավորները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգեցին Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը: