Թուրք դեմոկրատները մինչ օրս հիացած են հնչակյան գործչի գաղափարներով. Քադիր Աքին
ОбществоԹուրք քաղաքական գործիչ, պատմաբան Քադիր Աքինը Հնչակյան գործիչների և հատկապես Փարամազի (Մատթեոս Սարգսյան) մասին լսել է 5-6 տարի առաջ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում թուրք գործիչը խոստովանում է, որ ուսումնասիրելով Փարամազի գաղափարախոսությունը` զարմացել է, որ 100 տարի առաջ նման ժողովրդավարական գաղափարներ են ներկայացվել Օսմանյան կայսրությունում: «Ցավոք, Թուրքիայում շատ քիչ բան գիտեն Փարամազի մասին: Ես էլ նրա մասին առաջին անգամ լսել եմ 5-6 տարի առաջ և հիացել նրա գաղափարներով: Թուրքիայի դեմոկրատները շատ բարձր են գնահատում Փարամազի ներդրումը: Վանում դատավարության ժամանակ արտասանած նրա ճառն այսօր էլ ուսուցողական լավ դաս է դեմոկրատների համար: Պայքարը, որ սկսել էին նրանք, պայմանավորված էր երկրի, ժողովրդի վատ վիճակով: Փարամազը մեզ համար խորհրդանիշ է, որովհետեւ նրա ժողովրդավարական ծրագիրը այժմ էլ արդիական է և գործուն»,- ասաց Աքինը:
Փարամազ կամ Մատթեոս Սարգսյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, ՍԴՀԿ անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և որոշ ժամանակ զբաղվել ուսուցչությամբ: 1897թ. իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայնձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից ևուղարկվել Կովկաս։ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1908-ի երիտթուրքերիհեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան սուլթանությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամությունհաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դա հիճներ»։ 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակբանտարկվել է նաև Փարամազը և 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։ 2001թ. ծննդավայրում` Մեղրիում կանգնեցվելէ Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։