Ереван, 09.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մասնագետները ՀՀ պետական խորհրդանիշների հանդեպ պատշաճ վերաբերմունքի բաց են տեսնում

 Պատմաբանն ու պետական խորհրդանիշների հանրահռչակմամբ զբաղվող «Մենք» կազմակերպության հիմնադիրը ցավով արձանագրում են, որ ՀՀ խորհրդանիշները բավարար ուշադրության և հարգանքի կարիք ունեն: Նրանք դա կապում են օրենսդրական բացի, ինչպես նաև հասարակությունում խորհրդանիշների հանդեպ հարգանքի մշակույթի բացակայության հետ: «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանի խոսքով` 2011 թվականից սկսած իրենց կազմակերպությունը խորհրդանիշների հանրահռչակման ծրագրեր է իրականացնում, նախորդող հինգ տարիներին անցկացրել են դրոշներով երթը, որը բավականին մեծ հեղինակություն էր վայելում երիտասարդների և դեռահասների շրջանում: Այս տարի միջոցառումը չի անցկացվում բավարար միջոցներ չլինելու պատճառով: «Երեք տարի շարունակ հունիսի 15-ին նշել ենք պետական խորհրդանիշների օրը, որը համախմբում էր երիտասարդներին, երեխաներին, տոնական քայլերթ էր իրականցվում: Բոլոր ներկաները եռագույն շապիկներ էին կրում, բոլորը երգում էին մեր օրհներգը, այլ հայրենասիրական երգեր: Դա իր մեջ համախմբիչ ուժ ուներ: Տոնն այնքան հաջող ստացվեց, որ առաջարկություն արվեց այն նշել հուլիսի 5-ին` Սահմանադրության օրը: 2013-2014-ին իրականացրել ենք հուլիսի 5-ին»,- ընդգծեց Պավել Սարգսյանը:

Նա նաև հայտնեց, որ «Մենք» հիմնադրամի շրջանակներում տարբեր մասնագետներից կազմված աշխատանքային խումբ է աշխատել, որը Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ մշակել է պետական դրոշի ու զինանշանի ստանդարտները: «Մենք չունեինք դրոշի հստակ գունային չափորոշիչներ, նույնը վերաբերում էր զինանշանին, այսինքն` այն իր ծավալատարածական մասով ինչպես պետք է ներկայացված լիներ: 52 պետական կառույցի կայքից մեր առաջարկությամբ փոխվել են սխալներով զինանշանները»,- նշեց Պավել Սարգսյանը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի դիտարկմամբ` ազգային խորհրանիշները ոչ միայն պետականության, պետության արժեհամակարգի կարևոր մաս են, այլ յուրաքանչյուր անհատի արժանապատվության, հպարատության արտահայտչաձև: «Երբ անցյալի ակունքներին ենք անդրադառնում, տեսնում ենք, որ մեր սիմվոլները արտացոլում են մեր հարուստ անցյալը, ժառանգությունը: Հիմնականում առյուծի և արծվի կերպարներն են ընտրել` որպես ուժի և հզորության նշան»,-շեշտեց Էդիկ Մինասյանը` ներկայացնելով հայկական խորհրդանիշների անցած պատմությունը:

Անդրադառնալով Հայաստանի զինանշանին` բանախոսները նկատեցին, որ ներկայիս տարբերակում կան թերություններ, որոնք շտկման կարիք ունեն: «Զինանշանը շտկումների շատ տեղ ունի: Տպավորություն ունեմ, որ 1991 թվականին հապճեպ աշխատանք է իրականացվել և, որպես Առաջին Հանրապետության իրավահաջորդ, վերցրեցինք այդ զինանշանը: Մեր ներկայի խնդիրը ավելի շատ գաղափարական մասը շտկելն է: Առյուծն ու արծիվն առնական գաղափարական իմաստը չեն ներկայացնում` փակ բերանով, առանց բաշի առյուծ է, իր ատամը ցույց չի տալիս, ականջները կախ, նույնը կարող եմ ասել արծվի մասին:

Ունենք սուր, որի ծայրը թաքցված է ներկայիս զինանշանում, սուրը շղթայված է, մինչդեռ Առաջին Հանրապետության զինանշանում սուրը նույն շղթան կոտրում է: Այդպիսի թերություններ շատ կան»,- նկատեց Պավել Սարգսյանը: Նրա խոսքով` ռուսաստանցի գիտնականների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգրագետ մշակված ու մեղմ զինանշանների կիրառման ժամանակշրջաններում Ռուսաստանում անկումներ են եղել, երկիրը տարածքներ է կորցրել, իսկ ավելի ագրեսիվ տարրերով զինանշան ունենալու տարիներին մարդիկ ապրել են բարեկեցիկ, երկիրն էլ բարգավաճել է: «Իսկ մեր դեպքում մե՞ղմ է, թե՝ ագրեսիվ» հարցին` Պավել Սարգսյանը պատասխանեց. «Մերը մեղմացրել են, խեղաթյուրել»:

Պավել Սարգսյանը հայտնեց, որ Պետական և ազգային խորհրդանիշների հարցերով զբաղվող խորհուրդ ստեղծելու առաջարկությամբ են հանդես եկել, բայց դեռևս վերջնական որոշում չկա: Նրա խոսքով` այդ խորհուրդը պետք է զբաղվի ոչ միայն պետական խորհրդանիշների հարցերով, այլ տարբեր պետական կառույցների կողմից շնորհվող մեդալների, դիպլոմների հարցերով, քանի որ, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, յուրաքանչյուր գերատեսչություն իր ճաշակով է ընտրում այն կամ այն մեդալը, իսկ դրանք, ըստ բանախոսի,  մեծամասամբ անգրագետ ձևով են մշակվում: «Մեր տարածքային տարբեր մարմի ններում զարգանում է սեփական խորհրդանիշները կերտելու գործը, բայց դա ևս գրագետ չեն իրականացվում»,-ավելացրեց Պավել Սարգսյանը:

Ներկայում էլ Ազգային ժողովում է օրինագիծ շրջանառվում, որով առաջարկվում է հուլիսի 5-ը Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր հռչակել` նախատեսելով փոփոխություններ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить