ԼՂՀ ճանաչումը պետականաշինության գործումն մեր հաջողություններն ամրապնդելու հնարավորություն է. ԱԳ նախարար
ПолитикаՎաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել, քանի որ մենք ապրում ենք ոչ թե քարե դարում, այլ քաղաքակիրթ աշխարհում: Ավստրիական Die Press-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Միրզոյանը խոսել է նաեւ ԼՂՀ ճանաչման մասին:
-Տարիներ առաջ կառուցված Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը Ադրբեջանի սպառնալիքների պատճառով դեռևս չի բացվել: Ե՞րբ է օդ բարձրանալու առաջին ինքնաթիռը:
-Հուսամ՝ հնարավորինս շուտ: Խոսքը հումանիտար քայլի մասին է: Երկրի քաղաքացիներն ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն: Իսկ ադրբեջանցիները համապատասխան կերպով չեն արձագանքում: Նրանք օրենքներ են փոխել, որպեսզի իրենց բանակին իրավունք վերապահեն կործանելու քաղաքացիական օդանավերը: Կարո՞ղ եք պատկերացնել. եթե նրանք մեր օդանավերից մեկին կրակեն, մենք կրակին անմիջապես պատասխան կտանք: Դա կարող է հանգեցնել իրավիճակի վտանգավոր սրման:
-Ե՞րբօդկբարձրանա առաջինինքնաթիռը:
-Միգուցե վաղը, միգուցե՝ երեք տարուց: Ես կանխատեսումներ չեմ անում: Բայց, վաղ թե ուշ օդանավակայանը կսկսի գործել: Մենք ապրում ենք քաղաքակիրթ աշխարհում, այլ ոչ թե քարե դարում:
-Ես հարցնում եմ նաև այն պատճառով, որ Ձեր երկիրը՝ արտաքին աշխարհի հետ իր միակ ճանապարհային կապով տնտեսապես թերևս դիմակայել չի կարող…
-Բոլոր տնտեսական օրենքների համաձայն՝ մենք արդեն վաղուց վերացած պիտի լինեինք: Բայց այստեղ մարդիկ շատ աշխատասեր են: Նախորդ տարի մեր տնտեսական աճը կազմել էր 9-10 տոկոս: Ես դա անվանում եմ Ղարաբաղյան հրաշք: Քանի որ երբ 20 տարի առաջ սկսեցինք կառուցել մեր տնտեսությունը, մենք գրեթե ոչինչ չունեինք: Խորհրդային տարիներին մենք ունեինք գյուղատնտեսական երկիր, սակայն պատերազմի տարիներին գյուղերն ավերվեցին: Իսկ այսօր, մենք լրացուցիչ ունենք տնտեսության նոր ճյուղեր: Ես քիչ առաջ մասնակցում էի բարձր տեխնոլոգիաների Start-up-Center-ի բացմանը:
-24 տարվա ընթացքում աշխարհի ոչ մի պետություն չի ճանաչել անկախությունը: Ինչո՞ւ:
-Այդ մասին Ձեր կառավարությանը հարցրեք: Սակայն իրավացի եք, որ գործընթացն ազգային մակարդակում կանգ է առել: Այդուհանդերձ, մեզ ճանաչել են ԱՄՆ մի շարք նահանգներ, ինչպես նաև ավստրալական ամենամեծ նահանգը, իսկ վերջերս էլ ճանաչեց Բասկերի Երկիրը: Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ արհեստական խոչընդոտները չեն օգնի Լեռնային Ղարաբաղին: Մեզ համար ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ դա հնարավորություն է ամրապնդելու մեր հաջողությունները պետականաշինության գործում: Որպես պատմաբան՝ գիտեմ, որ եղել են բազմաթիվ երկրներ, որոնք երկար ժամանակ գոյություն են ունեցել առանց միջազգային ճանաչման և շատ ազդեցիկ էին: Հիշենք Միացյալ Նահանգներին:
-Երբ հակամարտությունն ավարտվի, կողմերը ստիպված են լինելու գնալ զիջումների: Ինչպիսի՞ն կլինի Ձեր առաջարկը:
-Ադրբեջանի կողմից պատերազմի մշտական սպառնալիքների այս մթնոլորտում անհնար է խոսել փոխզիջման մասին: Նախ և առաջ, Ադրբեջանը պետք է վերջ դնի այս քաղաքականությանը: