Հայաստանում անցկացվելու է փորձաքննությունների ժամանակակից մեթոդներին նվիրված գիտաժողով
ОбществоՓորձաքննությունների ազգային բյուրոյի 10-ամյա հոբելյանի շրջանակում հունիսի 16-17-ը անցկացվելու է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով գիտաժողով։
Այս մասին տեղեկացրին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Գիտաժողովի բացումը տեղի կունենա հունիսի 16-ին ժամը 9։30-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի շենքում։ Այնուհետև մասնակիցները կմեկնեն Ծաղկաձոր, որտեղ հայաստանցի և արտասահմանցի գիտնականները կներկայացնեն 45 զեկույց։
Միջոցառմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Մոլդովայի և այլ երկրների առաջատար փորձագիտական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարներ և մասնագետներ։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանի 40-ից ավելի կազմակերպություն և բուհ, այդ թվում՝ ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ, Երևանի պետական համալսարանը, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանը և այլն։
Գիտաժողովի ձևաչափը ենթադրում է համաշխարհային փորձաքննության հսկաների փորձի և երիտասարդության ստեղծագործ մտքի համադրություն. անցկացվելու են լիագումար և սեկցիոն նիստեր։ Նախատեսված են անակնկալներ՝ հետաքրքիր և ճանաչողական վարպետության դասեր, սեմինարներ և այլն։
Միջոցառման արդյունքներով կհրատարակվի գիտաժողովի նյութերի ժողովածու, որը կներառի 79 լիակատար գիտական հոդված»,-նշված է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տարածած հաղորդագրության մեջ։
Փորձաքննություններիանկախազգայինբյուրոն, որնիրստեղծմանօրիցմինչայժմղեկավարումէտնօրենԱրտաշեսՋավադյանը, բացվելէՀայաստանում 2005 թվականին։