Թուրքիայում ալևիների տների վրա նշաններ են արվել
Международные новостиԹուրքիայի Քոջաելի շրջանում ալևիներին պատկանող տների վրա հատուկ նշաններ են արվել:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, կատարվածն անհանգստություն է առաջացրել տեղացիների շրջանում:
Ալևի ընտանիքներով բնակեցված փողոցի 16 տան վրա արված կարմիր խաչերը հայտնաբերելուց հետո բնակիչները կատարվածի մասին անմիջապես հայտնել են ոստիկանություն` նշելով, որ դա կարող է սադրանք լինել:
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պարզելու, թե ովքեր են նման արարքի հեղինակները: