«Թումո Գյումրի»-ում սովորելու ցանկություն հայտնած երեխաների թիվը բավական մեծ է
Общество«Թումո Գյումրի»-ում շարունակվում է ուսանողների հայտագրման գործընթացը: Գործընթացը դեռ շարունակվում է, սակայն կենտրոնում սովորելու ցանկություն հայտնած երեխաների թիվը բավական մեծ է: Հունիսի 1-ից կենտրոնն իրականացնում է կողմորոշիչ հանդիպումներ ապագա ուսանողների ու նրանց ծնողների համար: Ինչպես տեղեկացրեց «Թումո Գյումրի»-ի ղեկավար Նարե Ավագյանը, կողմնորոշիչ հանդիպումների նպատակն է ծանոթացնելւ երեխաներին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությանը, կրթության եղանակներին, քննարկվում են նաև ադմինիստրատիվ հարցեր: Արդեն նմանատիպ 3 կողմորոշիչ հանդիպում անցկացվել է, իսկ առջևում ևս 3-ն է: Հանդիպումներից հետո երեխաներն արդեն գրանցվում են, իսկ դասերը կենտրոնում կմեկնարկեն սեպտեմբերի 7-ից:
«Մինչ այսօր արդեն 400 երեխա է գրանցվել, բայց այս թիվը կավելանա՝ հաշվի առնելով այն, որ այսօր ևս կողնորոշիչ հանդիպման եկած երեխաների թիվը բավական մեծ է: Սահմանափակում չկա, միակ սահմանափակումը տարիքային է՝ 12-18 տարեկան: «Թումո»-ում նախնական կարող ենք ընդունել 600-1000 երեխա, իսկ հետագայում արդեն կմտածենք ավելացման մասին»,- հայտնեց Նարե Ավագանը:
Կենտրոնում երեխաներն հնավարություն ունեն սեփական նախասիրությունների համաձայն ընտրելու անիմացիայի, կայքերի մշակման, խաղերի և ֆիլմերի ստեղծման ոլորտները: Բացի այս ոլորտներից, կենտրոնում ուսումնասիրվում է նաև ծրագրավորում, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և այլն: «Անշուշտ, սկզբում երեխաները հնավարություն կունենան ուսումնասիրել տարբեր ոլորտներ, ապա կողնորոշվել, թե որ ոլորտներն ավելի մանրամասն կցանկանան ուսումնասիրել, թեև արդեն իսկ կան երեխաներ, ովքեր կողնորոշված են և ունեն հետաքրքրություններ: «Թումո Գյումրի»-ում կդասավանդեն մեր դասընթացների ղեկավարները, նաև Երևանից մասնագետներ կգան: Տեխնիկական վերազիննման և մնացած բոլոր առումներով Գյումրիի «Թումո»-ն ոչ մի բանով չի զիջում երևանյան կենտրոնին»,- հավելեց պատասխանատուն:
Ի դեպ, սեպտեմբերին մեկնարող դասերը կանցկացվեն Գյումրու տեխնոպարկի շենքում տեղակայ ված «Թումո» կենտրոնում, բայց այս գործընթացին զուգահեռ կառույցի սեյսմիկ վիճակի ուսումնասիրություն է իրականացվում Գյումրու կենտրոնական այգում տեղակայված նախկին թատրոնի շենքում: Այս մասին տեղեկացրեց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը: