Անհայտ անձը սպառնացել է պայթեցնել Մոսկվայի և Յարոսլավլի «Տաշիր գրուպ»-ին պատկանող «Ռիո» խանունթները
ОбществоԱնհայտ անձը սպառնացել է պայթեցնել «Տաշիր գրուպ» ընկերությանը պատկանող «Ռիո» սուպերմարկետների ցանցի Մոսկվայում և Յարոսլավլում գտնվող խանութները: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններին:
Աղբյուրը հայտնել է, որ Մոսկվայում գտնվող «Ռիո» սուպերմարկետների ցանցի 4 խանունթներում իրականացվել է մարդկանց տարհանում և ստուգումներ են անցկացվում:
Մարդկանց տարհանում և ստուգումներ են անցկացվում նաև Յարոսլավլում գտնվող խանութում: Յարոսլավլի ոստիկանական բաժանմունքի մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Սկույբեդան հայտնել է, Մոսկվայի ժամանակով ժամը 17:25-ին ոստիկանական բաժանմունք է զանգահարել անհայտ անձը և հայտնել, որ Յարոսլավլի «Ռիո» խանութում ռումբ կա, որից հետո անջատել է հեռախոսը: Նա հայտնել է, որ ոստիկանները փորձում են պարզել, թե որտեղից է եղել զանգը և ինչ համարից:
«Ռիո» սուպերմարկետների ցանցը պատկանում է ռուսաստանաբնակ հայազդի գործարար Սամվել Կարապետյանին: