Ֆինանսների նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են Կարեն Կարապետյանն ու Արսեն Ղազարյանը
БлогՖինանսների նախարարի հրամանով աշխատանքից ազատվել են «Շառլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի մասնակիցներ Կարեն Կարապետյանն ու Արսեն Ղազարյանը, ովքեր բավականին բարձր և պատասխանատու դիրք էին զբաղեցնում ֆինանսների նախարարությունում և շատերի պնդմամբ նաև բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող և արդյունավետ աշխատող կադրեր էին, բայց նույնիսկ դա չազատեց նրանց պատասխանատվությունից:
Կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանի որոշումը ավանդույթ ձևավորող որոշում է, ինչը նշանակում է, որ չի հադուրժվելու որևէ մեկը` անկախ զբաղեցրած դիրքից և ունեցած կապերից, ով նույնիսկ աշխատանքից դուրս փորձելու է վարկաբեկել պետական պաշտոնյայի կերպարը: Իրականում հարկահավաքի իմիջը շատ կարևոր է պետության համար, այն իմաստով, որ հարկ վճարող գործարարը իր առջև պետք է տեսնի պետության հոգսով և պետության արժանապատվությունն իր մեջ կրող պաշտոնյայի, այլ ոչ ՝ սեփական անձի մասին մտածող մեկին:
Մանուա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը